«Բենիսիո դել Տորո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 69.
Կինոէկրաններին դերասանի հաջորդ նկատելի հայտնվելը դառնում է մասնակցությունը նրա հին ծանոթ [[Շոն Փեն]]ի «Խոստում» («The Pledge») կինոնկարում։ 2003 թվականին, [[Թոմի Լի Ջոնս]]ի հետ միասին, նա նկարահանվում է «Ուժասպառը» («The Hunted»)թրիլերում և «21 գրամ» («21 Grams») դրամայում, վերջին ֆիլմում դերի համար, որպեղ բացի նրանից նկարահանվել են նաև Շոն Փենը, [[Նաոմի Ուոթս]]ը, դերասանը արժանանում է [[Վենետիկի կինոփառատոն]]ի մրցանակին, անվանակարգում «Օսկար» մրցանակին և BAFTA մրցանակ։ 2005 թվականը դառնում է ոչ պակաս հաջողակ Դել Տորոյի համար։ [[Բրյուս Ուիլիս]]ի, [[Միքի Ռուրկ]]ի, [[Քլայվ Օուեն]]ի, [[Ջեսիկա Ալբա]]յի և այլ հայտնի դերասանների հետ շարքում նա մասնակցություն է ունենում սև-սպիտակ «[[Մեղքերի քաղաքը (ֆիլմ)|Մեղքերի քաղաքը]]» («Sin City») թրիլերում, Ֆրենկ Միլերի գրաֆիկական վեպերի փայլուն ոճավորված էկրանավորումում։ 2007 թվականին Դել Տորոն [[Հոլի Բերի]]ի հեի միասին մասնակցություն է ունենում «Այն, ինչը մենք կորցրինք» («Things We Lost in the Fire») դրամայի նկարահանումներին։
 
[[2008]] թվականին արժանանում է [[Կաննի կինոփառատոն]]ի «Լավագույն տղամարդու դեր» մրցանակին, լեգենդար լատինոամերիկյան հեղափոխական [[Չե Գևարա|Էռնեստո Չե Գևարա]]յի դերի համար Սթիվեն Սոդենբերգի «Չե» («Che») կենսագրական ֆիլմում։ Ֆիլմը բաղկացած է երկու մասից։ «Արգենտինացին» պատմում է կուբայական հեղափոխության մասին, իսկ «Հերիլյա»-ն՝ հեղավոխությունից հետո Չե Գևարայի գործունեության մասին, ընդհուպ մինչև նրա մահը։ Նաև դերասանը ստանում է «Գոյա» մրցանակ՝ 2009 թվականին «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում։ Երբ դերասան Շոն Փենը «Հարվի Միլկ» ֆիլմի համար ստանում էր «Օսկար» մրցանակը, նա ասաց, որ շատ զարմացած և հիասթափվացհիասթափված է նրանով, որ Բենիսիո Դել Տորոն ներկայացված չէ ոչ մի անվանակարգում։ Ֆիլմի եզրափակիչ տեսարանների համար դերասանը նիհարում է մոտ 16 կիլոգրամ, որպեսզի ցույց տա, թե որքան դժվար էր Չե Գևարայի համար իր կյանքի վերջում [[Բոլիվիա]]յի [[ջունգլիներ]]ում։
 
=== 2010-ական թվականներ ===