«Ռեալ Մադրիդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 95.
Իր առաջին [[Էլ Կլասիկո]]յի ժամանակ Զիզուն հիանալի մարտավարություն էր ընտրել։Զիդանն ընտրել էր մարտավարություն, ոչ թե աստղային կազմ։Զինեդին Զիդանը դարձավ [[Բերնդ Շուստերից]] հետո առաջին մարզիչը, ում հաջողվեց հաղթել իր առաջին Կլասիկոյում։ Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Զիդանը նշել էր, որ ֆուտբոլիստների հետ չի քննարկել առաջին շրջանում 0:4 հաշվով կրած խայտառակ պարտությունը, իսկ խաղի ժամանակ զգացվեց՝ ֆրանսիացին հստակ հետևություններ է արել այդ հանդիպումից և [[Ռաֆայել Բենիտես]]ի սխալները թույլ տալու մտադրություն չունի։ [[Թոնի Կրոս]]ի և [[Լուկա Մոդրիչ]]ի հետ Զիդանը խաղադաշտ էր դուրս բերել [[Կազեմիրո]]յին, ով պաշտպանությունից առաջ, ասես, վահան լիներ։ Մեկնարկային րոպեներին հյուրերը խաղում էին սահանկումներով՝ փորձելով կատալոնացիներին թույլ չտալ զգալ գրոհային ռիթմը։ Մարտավարությունը փոխվեց, երբ [[Կեյլոր Նավաս]]ի դարպասի մոտ առաջին լուրջ գոլային պահը ստեղծեցին [[Նեյմար]]ն ու [[Լուիս Սուարես]]ը, սակայն ուրուգվայցին պարզապես չկարողացավ հարվածել շատ նպաստավոր դիրքից։ Դրանից հետո «Ռեալի» ֆուտբոլիստները մոռացան բարձր պրեսինգի մասին, պաշտպանվեցին ամբողջ թիմով, անգամ [[Գարեթ Բեյլ]]ն ու [[Կրիշտիանու Ռոնալդու]]ն սեփական տուգանայինում մեծ ծավալի աշխատանք կատարեցին։ Ճիշտ է՝ սխալներ և անորակ փոխանցումներ ևս եղան, բայց «Ռեալին» հաջողվեց առաջին կեսում գոլ բաց չթողնել։ Եվ այդ խաղում Ռեալն հաղթեց 2-1 հաշվով։
 
Զիդանի մարզչական կարիերան Ռեալում չափազանց հաջող սկսվեց: Առաջին իսկ տարում՝ 2016 թվականին ակումբը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, եզրափակչում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում կրկին հաղթելով Մադրիդի Ատլետիկոյին:Այնուհետև հերթը Եվրոպայի սուպերգավաթինն էր, որը նվաճելու համար Ռեալը մրցեց Եվրոպայի լիգայի գավաթակիր Սևիլիայի հետ: Հիմնական ժամանակն ավարվեցավարտվեց 2-2 հաշվով, իսկ ահա լրացուցիչ ժամանակի 119-րդ րոպեին [[Դանիել Կարվախալ]]ը դառնալով գոլի հեղինակհեղինակ՝ Ռեալին պարգևեց Եվրոպայի սուպերգավաթը,որը երրորդն էր մադրիդյան ակումբի պատմության մեջ:
Տիտղոսաբեր 2016 թվականն արքայական ակումբը եզրափակեց աշխարհի ակումբային գավաթը նվաճելով, որն իր հերթին երկրորդն էր ակումբի պատմության մեջ:Դեկտեմբերի 18-ին կայացած եզրափակչում Ռեալը լրացուցիչ ժամանակում ընդհանուր 4-2 հաշվով հաղթեց Ասիայի չեմպիոն՝ ճապոնական [[Կաշիմա Անտլերս]] ակումբին: