«Ռեալ Մադրիդ»–ի խմբագրումների տարբերություն

 
=== Անչելոտտիի ժամանակներ (2013-2015) ===
[[2013]] թվականի [[հունիսի 25]]-ին, [[Կառլո Անչելոտտի]]ն դարձավ Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ՝ փոխարինելով Մոուրինյոյին և կնքելով երեք տարվա պայմանագիր։<ref>{{cite news|url=http://www.realmadrid.com/cs/Satellite/en/Actualidad_Primer_Equipo_en/1330152799545/noticia/Noticia/Carlo_Ancelotti,_new_Real_Madrid_coach.htm|title=Carlo Ancelotti, new Real Madrid coach|date=հունիսի 25, 2013|accessdate=2013 թ․ հունիսի 25|publisher=Real Madrid C.F.}}</ref><ref>{{cite news|url=http://www.realmadrid.com/cs/Satellite/en/Actualidad_Primer_Equipo_en/1330153439722/noticia/Noticia/Carlo_Ancelotti_has_signed_his_contract_with_Real_Madrid.htm|title=Official: Real Madrid confirm Ancelotti signing|date=հունիսի 26, 2013|accessdate=2013 թ․ հունիսի 26|publisher=Real Madrid C.F.}}</ref> Օրեր անց նա Ռեալում առաջին մամլո ասուլիսում նշեց, որ [[Զինեդին Զիդան]]ը և Փոլ Կլեմենտը պետք է լինեն նրա օգնականները<ref>{{cite news|url= http://www.dailymail.co.uk/sport/football/article-2348832/Carlo-Ancelotti-presented-Real-Madrid-manager.html|title=Ancelotti presented as new Madrid boss with former Chelsea coach Clement and Zidane as his assistants|date=հունիսի 26, 2013|work=Daily Mail|accessdate=2013 թ․ հունիսի 26|location=London|first=Rik|last=Sharma}}</ref> Նույն տարում Ռեալն իրականացրեց մի քանի կարևոր տրանսֆերներ։ Նախ, թիմին միացավ [[Տոտենհեմ Հոտսպուր|Տոտենհեմ]]ի առաջատար [[Գարեթ Բեյլ]]ը, ռեկորդային՝ 100 միլիոն € գումարի դիմաց, այնուհետև թիմից հեռացավ [[Մեզութ Օզիլ]]ը՝ 47 միլիոն € դիմաց տեղափոխվելով [[Արսենալ (ֆուտբոլային ակումբ, Լոնդոն)|Արսենալ]],2014 թվականին թիմից հեռացան [[Անխել Դիդի Մարիա]]ն (59.7միլիոն ֆունտ) և [[Խավի Ալոնսո]]ն (10.000.000 եվրո) : Անչելոտին միանգամից կարողացավ դրականորեն փոխել թիմի խաղը, որի արդյունքը եղան մրցաշրջանի ավարտին նվաճված երկու գավաթները։ Չնայած այն բանին, որ 2013-14 մրցաշրջանում թիմը [[Լա Լիգա]]յում զբաղեցրեց 3-րդ տեղը, այնուամենայնիվ նախքան այդ կարողացել էր դառնալ [[Կոպա դել Ռեյ|Իսպանիայի գավաթ]]ակիր՝ եզրափակչում Գարեթ Բեյլի հաղթական գոլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթելով [[Բարսելոնա ՖԱ|Բարսելոնա]]յին: 2014 թվականի մայիսի 24-ին, [[ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2014|ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչում]] Ռեալը հանդիպեց [[Ատլետիկո Մադրիդ]]ի հետ և ավելացրած ժամանակով հաղթեց 4-1 հաշվով։ Շատ անհանգիստ խաղ էր 36-րդ րոպեին [[Դիեգո Գոդին]]ը առաջ է մղում [[Ատլետիկո Մադրիդ]]ին:Մինչև 94-րդ րոպեն Մադրիդցիները չէին կարողանում գոլ խփել։94-րդ րոպեին [[Սերխիո Ռամոս]]ը [[Լուկա Մոդրիչ]]ի անկյունայինից փոխանցումից հետո գրավեց [[Տիբո Կուրտուա]]յի դարպասը։ ԵՎ դրանից հետո գոլի հեղինակ դարձան [[Մարսելո]]ն, [[Գարեթ Բեյլ]]ը, և [[Կրիշտիանու Ռոնալդու]]ն:
Այսպիսով, Մադրիդի Ռեալը 12 տարվա ընդմիջումից հետո կրկին նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, որը իր համար տասներորդն էր (La Décima)։