«Արտակ Օհանյան (Գուսան)»–ի խմբագրումների տարբերություն

Արտակ Նիկոլայի Օհանյանը ծնվել է 1962 թվականի հունիսի 1-ին ՀՍՍՀ Մարտունու շրջանի [[Վարդենիկ]] գյուղում, աշխատավորի ընտանիքում։ 1978-1979 ուս.տարում ավարտել է տեղի թիվ 3 միջնակարգ դպրոցը, որը 2005 թվականին վերանվանվել է Արտակ Օհանյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոց։ 1980-1982 թվականներին մասնակցել է [[Աֆղանստան]]ում տեղի ունեցող մարտերին, որտեղ 1981 թվականին ծանր վիրավորվել է, իսկ 1982 թվականին արդեն զորացրվել։ Մինչև 1988 թվականը աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում և մանկապարտեզում՝ որպես տնտեսվար։
 
1988 թվականի Օպերայի ցույցերը նրան բերեցին Երևան, ավերիչ երկրաշարժը տարավ աղետի գետիգոտի, իսկ Արցախահայությանարցախահայության փրկության կանչը՝ մարտադաշտ։ Ինքնապաշտպանական մարտեր է մղել Գորիսի շրջանի [[Կոռնիձոր]] գյուղում և Երասխավանում։ 1990 թվականի փետրվարին մի քանի տասնյակ կամավորականների հետ կազմավորել են «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը, որի կազմով էլ անմիջապես մեկնել են Սիսիանի շրջանի Սոֆլու գյուղ հետ մղելու կատաղած թշնամուն։ Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև Սիսիան-Նախիջևան, Եղեգնաձորի [[Խաչիկ]] և Նոյեմբերյանի [[Կոթի]] գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։
[[Պատկեր:Գուսան Արտակ.jpg|մինի|ձախից|Արտակ Օհանյանի կիսանդրին՝ իր անունը կրող դպրոցի բակում:]]
1991 թվականի փետրվարին արդեն մասնակցել են Գորիս–Կոռնիձոր, Խնձորեսկ, Հարթաշեն, Շուռլուխ, Շինուհայր, իսկ ապրիլին Շահումյանիապրիլին՝Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ 1991 թվականի մայիսի 3-ին Արտակը, երբ արդեն վաշտի հրամանատար էր, իր վաշտով ներխուժել ենէ շրջափակված Գետաշեն և այնտեղից դուրս բերել թվով 37 երեխաների և ՀՀ գերագուն խորհրդի դեպուտատպատգամավոր Իգոր Մուրադյանին։ Հունիս ամսից շարունակել է մասնակցել Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ, Գյուլիստան և Վերիշեն գյուղերի թեժ մարտերին։
 
1991 թվականի դեկտեմբերի 29-ին ամուսնացել է մարտական ընկերոջ քրոջ՝ Ժաննա Սահակյանի հետ։ 1992 թվականի մարտ–մայիս ամիսներին մասնակցել է նոր ուղղաթիռային արկերի նախագծման և փորձարկման աշխատանքներին։ Հուլիսին մարտեր են մղել նաև Գորիսի շրջանի Սոֆլու և Կոռնիձոր գյուղերում, իսկ օգոստոսին՝ Կարմիրի շրջանում։ Նոյեմբերին տեղափոխվել են Խնձորեսկ։