«Արտակ Օհանյան (Գուսան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
== Կենսագրություն ==
Արտակ Նիկոլայի Օհանյանը ծնվել է 1962 թվականի հունիսի 1-ին ՀՍՍՀ Մարտունու շրջանի [[Վարդենիկ]] գյուղում, աշխատավորի ընտանիքում։ 1978-1979 ուս.տարում ավարտել է տեղի թիվ 3 միջնակարգ դպրոցը, որը 2005 թվականին վերանվանվել է Արտակ Օհանյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոց։ 1980-1982 թվականներին մասնակցել է [[Աֆղանստան]]ում տեղի ունեցող մարտերին, որտեղ 1981 թվականին ծանր վիրավորվել է, իսկ 1982 թվականին արդեն զորացրվել։ Մինչև 1988 թվականը աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում և մանկապարտեզում՝ որպես տնտեսվար։
[[Պատկեր:Գուսան Արտակ.jpg|մինի|ձախից|Արտակ Օհանյանի կիսանդրին՝ իր անունը կրող դպրոցի բակում:]]
 
 
1988 թվականի Օպերայի ցույցերը նրան բերեցին Երևան, ավերիչ երկրաշարժը տարավ աղետի գետի, իսկ Արցախահայության փրկության կանչը՝ մարտադաշտ։ Ինքնապաշտպանական մարտեր է մղել Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղում և Երասխավանում։ 1990 թվականի փետրվարին մի քանի տասնյակ կամավորականների հետ կազմավորել են «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը, որի կազմով էլ անմիջապես մեկնել են Սիսիանի շրջանի Սոֆլու գյուղ հետ մղելու կատաղած թշնամուն։ Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև Սիսիան-Նախիջևան, Եղեգնաձորի [[Խաչիկ]] և Նոյեմբերյանի [[Կոթի]] գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։
[[Պատկեր:Գուսան Արտակ.jpg|մինի|ձախից|Արտակ Օհանյանի կիսանդրին՝ իր անունը կրող դպրոցի բակում:]]
 
1991 թվականի փետրվարին արդեն մասնակցել են Գորիս–Կոռնիձոր, Խնձորեսկ, Հարթաշեն, Շուռլուխ, Շինուհայր, իսկ ապրիլին Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ 1991 թվականի մայիսի 3-ին Արտակը, երբ արդեն վաշտի հրամանատար էր, իր վաշտով ներխուժել են շրջափակված Գետաշեն և այնտեղից դուրս բերել թվով 37 երեխաների և ՀՀ գերագուն խորհրդի դեպուտատ Իգոր Մուրադյանին։ Հունիս ամսից շարունակել է մասնակցել Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ, Գյուլիստան և Վերիշեն գյուղերի թեժ մարտերին։