«Օնորե Դոմիե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
1840-ական թվականներին մեծ ճանաչում ձեռք բերեց քաղաքական իրադարձությունների, [[Ֆրանսիա]]յի տվյալ ժամանակաշրջանի ականավոր անձանց հասարակական և անձնական կյանքը պատկերող ծաղրանկարներով։ [[Լուի Ֆիլիպ]]ի ժամանակաշրջանում սկսում է աշխատել [[Շարլ Ֆիլիպոն]]ի «Caricature» երգիծական ամսագրում։ Դոմիեի նկարը չոր է և կոշտ, սակայն նրա պատկերած ձևերը և գները լի են կյանքով, ապշեցուցիչ ճշմարտությամբ և դրա հետ մեկտեղ սուր ծաղրով։ Նկարչի ծաղրանկարները սկսեցին հայտնվել «Charivari» ամսագրում։ Դրանք հատվածներ էին «Ռոբեր Մարկերի արկածներ»-ից (Ֆիլիպոնի ստորագրությամբ)։
 
Այդ շարքին հաջորդեցին մյուսները՝ «Les Actualites», «Les Divorceuses», «Les Femmes socialistes», «Les Philantropes du jour», «Les Grecs», «Les Gens de justice», «Les Pastorales», «Locataires el proprietaires», «Les beaux jours de la vie» և այլն։ 1848 թվականի հեղափոխությունը թեմա էր նրա 2 ալբոմների՝ «Idylles parlementaires» и «Les Representants representes» համար, որտեղ արտահայտում էր իր քաղաքական համոզմունքները<ref>Frusco, Peter, Janson, H.W., The Romantics to Rodin, George Braziller, Inc., 1980.</ref>։ 1871 թվականին Դոմիեն դարձավ [[Փարիզի կոմունա (1789-1794)|Փարիզի կոմունայի]]յի անդամ։
 
Դոմիեի գեղանկարներից հայտնի են «Ապստամբություն» (1848), «Ջրաղացպանը, նրա որդին և ավանակը» (1849), «Հարսանիք ուղևորվող Դոն Քիշոտը» (1851) և «Լվացարարուհին» (1861): Նկարեց մինչև կյանքի վերջը, նույնիսկ երբ կուրացավ։ Նրա գրոտեսկային, չափազանցված, դիտավորյալ կոպիտ պատկերված կերպարները հիացմունք էին առաջացնում Մանեի և Դեգայի մոտ։ Կա կարծիք, որ Դոմիեն առաջին [[Իմպրեսիոնիզմ|իմպրեսիոնիստն]] էր։