«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 214.
Հայ դատը՝ որպես համապարփակ ծրագիր, ձևավորվել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից՝ [[Մեծ եղեռն]]ից հետո, երբ [[Արևմտյան Հայաստան]]ն ամբողջությամբ հայաթափվեց, իսկ [[Արևելյան Հայաստան]]ի առանձին տարածքներ նրանից խլվեցին և կցվեցին հարևան հանրապետություններին։<br/ >
Հայ դատն ունի քաղաքական, բարոյական, տարածքային, մշակութային, սոցիալ-տնտեսական, իրավական և այլ հայեցակետեր։ Դրանց լուծումն առանձին-առանձին հետամտելու և ի վերջո ամբողջական լուծման հասնելու նպատակով [[1944]]-ից Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ձևավորել է Հայ դատի շարժումը. կազմավորվել են նույնանուն կազմակերպություններ՝ Հայ դատի հանձնախմբեր (գրասենյակներ), Հայ ազգային կոմիտեներ են ստեղծվել [[ԱՄՆ]]-ում՝ ([[Վաշինգտոն]]ում, [[Բոստոն]]ում, [[Լոս Անջելես]]ում, [[Ֆրեզնո]]յում), հայաշատ այլ վայրերում, ավելի ուշ՝ [[Եվրոպա]]յի, [[Մերձավոր Արևելք]]ի, [[Լատինական Ամերիկա]]յի մի շարք երկրներում, [[Ռուսաստան]]ում, [[1991]] թ-ից՝ [[Երևան]]ում: <br/ >
Հայ դատի հանձնախմբերը [[Հայկական հարց]]ի պահանջատերերն են առանձին երկրներում և գործուն աջակցում են [[Հայոց ցեղասպանություն]]ը դատապարտող օրենսդրական ակտերի ու բանաձևերի ընդունման գործընթացին, պայքարում [[պատմական Հայաստան]]ի տարածքում հայկական հուշարձանների և մշակութային այլ արժեքների ոչնչացման դեմ, սատարում արցախահայության արդարացի պայքարին։ Նրանց ջանքերի շնորհիվ [[ԱՄՆ]]-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ([[1975]], [[1984]], [[1996]] թթ.), Եվրոպայի խորհրդարանը ([[1987]] թ.) և բազմաթիվ երկրների խորհրդարաններ [[Հայոց ցեղասպանություն]]ը դատապարտող բանաձևեր են ընդունել, իսկ [[ԱՄՆ]]-ի Սենատը՝ կարևոր հանձնարարական ([[1989]] թ.) [[Լեռնային Ղարաբաղ]]ի վերաբերյալ։ [[ԱՄՆ]]-ի 42 նահանգներում [[ապրիլի 24]]-ը հայտարարվել է Ցեղասպանության հիշատակի օր, Կալիֆոռնիայի նահանգի դպրոցներում դասավանդվում է «Հայ դատ» առարկան։ Հանձնախմբերն աջակցում են նաև ցեղասպանության մասին ֆիլմերի նկարահանմանը, գրականության տպագրմանը, բողոքի գործողություններ կազմակերպում [[Թուրքիա]]յի և [[Ադրբեջան]]ի հակահայկական գործողությունների դեմ։
 
Հայ Դատի Հանձնախմբեր կան աշխարհի ավելի քան 30 երկրներում։երկրներում{{փաստ}}։
 
{| class="wikitable"