«Հունաստանի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նույնիսկ մեկնաբանության կարիք չկա
No edit summary
Տող 1.
{{Հունաստանի պատմություն}}
'''Հունաստանի պատմություն''', ընդգրկում է ժամանակակից ազգային պետության՝ Հունաստանի տարածքի պատմությունը այնքանով, որքանով հույն ժողովուրդը բնակեցրել է և իշխել է այդ տարածքներում: Հույների կողմից բնակեցված տարածքները և ինքնինշխանությունը փոփոխվել է դարեր շարունակ, և, որպես արդյունք, Հունաստանի պատմությունը առաձգական է իր բովանդակությամբ:
 
Գլխավորապես, Հունաստանի պատմությունը բաժանվաում է հետևյալ ժամանակաշրջանների.
*''[[Նեոլիթյան Հունաստան]]'', <!-- covering a period beginning with the establishment of agricultural societies in 7000 BC and ending in 3200/3100 BC, -->
*''[[Հելլադական ժամանակաշրջան]]'', <!-- (or [[Bronze Age]]) covering a period beginning with the transition to a metal-based economy in 3200/3100 BC to the rise and fall of the [[Mycenaean Greece|Mycenaean Greek palaces]] spanning roughly five centuries (1600–1100 BC), -->
*''[[Հին Հունաստան]]'', <!-- covering a period from the fall of the Mycenaean civilization in 1100 BC to 146 BC spanning multiple sub-periods including the ''[[Greek Dark Ages]]'' (or ''Iron Age'', ''Homeric Age''), [[Archaic Greece|Archaic period]], the [[Classical Greece|Classical period]] and the [[Hellenistic period]], -->
*''[[Հռոմեական Հունաստան]]'', ընդգրկում է մ.թ.ա. 146 թվականին Հռոմի կողմից Հունաստանի նվաճումից մինչև մ.թ. 324 թվականը ընկած ժամանակահատվածը:
*''[[Բյուզանդական Հունաստան]]'', ընդգրկում է [[324]] թվականին [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդիայի]] մայրաքաղաք [[Կոստանդնուպոլս]]ի հիմնադրումից մինչև թուրքերի կողմից [[Կոստանդնուպոլսի նվաճում]]ը 1453 թվականին:
*''[[Օսմանյան Հունաստան]]'', ընդգրկում է 1453 թվականից մինչև [[Հունական հեղափոխություն 1821|1821 թվականի հունական հեղափոխությունը]] ընկած ժամանակաշրջանը:
*''[[Ժամանակակից Հունաստան]]'', ընդգրկում է 1821 թվականից մինչև մեր օրերը ժամանակահատվածը
 
'''Հունաստանի պատմություն''' ({{lang-el|Ιστορία της Ελλάδα}}), [[Հույներ|հույն էթնոսի]] պատմությունը։ [[Հունաստան|Հունաստանի տարածքը]] բնակեցված է եղել դեռևս [[Հին քարի դար|հին քարի դարի]] ժամանակաշրջանում: [[Նոր քարի դար|Նոր քարի դարի]] ժամանակաշրջանի բնակավայրեր հայտնաբերվել են [[Պելոպոնես|Պելոպոնեսում]], [[Թեսալիա|Թեսալիայում]], [[Թրակիա|Թրակիայում]] և այլն: [[Հունաստանի բնակչություն|Բնակչությունը]] զբաղվել է պարզ [[Հողագործություն|հողագործությամբ]] և [[Անասնապահություն|անասնապահությամբ]]՝ վարելով նստակյաց կյանք: Ձևավորվել է [[Տոհմ|տոհմատիրական կարգը]]: Բրոնզե գործիքների օգտագործումը նպաստել է արտադրողական ուժերի զարգացմանը, որն առավելապես զգացվել է [[Կրետե|Կրետեում]] և [[Միկեններ|Միկենեում]]: Կրետեում ձևավորվել են դասակարգային հարաբերություններ, առաջացել վաղ ստրկատիրական պետություններ [[Կնոսոս|Կնոսոսը]], Փեստոսը և այլն: Զարգացել են [[Գյուղատնտեսություն|գյուղատնտեսությունը]], արհեստները, [[Հունաստանի մշակույթ|մշակույթը]], [[Շինարարություն|շինարարությունը]] (Կնոսոսի, Մալլիայի, Փեստոսի պալատները և այլն): Կրետեն առևտրական և դիվանագիտական կապեր է ունեցել [[Հին Եգիպտոս|Եգիպտոսի]], [[Փոքր Ասիա|Փոքր Ասիայի]] և [[Ասորիք|Ասորիքի]] հետ: Այս շրջանում կատարելագործվել է հին հունական գիրը: Մ.թ.ա. 18-րդ դարի կեսից Կրետեն դարձել է [[Կրետեի ծովապետություն|միասնական հզոր ծովապետություն]], որն իր տիրապետությունն է հաստատել [[Եգեյան ծով|Եգեյան ծովում]]: Մայրցամաքային Հունաստանում ավելի ուշ սկսեցին կիրառել մետաղե գործիքները, քան Կրետեում: Զարգացած բնակավայրեր կային Միջին և Հարավային Հունաստանում, մասնավորապես էլևսիսում, Ասինեում, Կորնթոսում և այլն: Մ. թ. ա. 3-2-րդ հազարամյակների սահմանագծին Թեսալիայից Միջին և Հարավային Հունաստան ու Կրետե ներխուժեցին աքայացիները, որոնք [[Մ.թ.ա. 16-րդ դար|մ.թ.ա. 17-րդ դարում]] ստեղծեցին մի շարք թագավորություններ (Արգոս, Միկենե, Տիրինս, Պիլոս, Թեբե և այլն)։ Մ․թ․ա․ 15-րդ դարի ավարտին վերջիններս գրավեցին Կրետեն: [[Աքայացիներ|Աքայական Հունաստանում]] բուռն զարգացում են ապրել գյուղատնտեսությունը, արհեստները, առևտուրը (Սիկիլիայի, Հարավային Իտալիայի, Փոքր Ասիայի, Եգեյան ծովի կղզիների հետ): Աքայական թագավորությունները վաղ ստրկատիրական պետություններ էին: Գյուղացիները, քաղաքային բնակչությունը (արհեստավորներ, առևտրականներ) կազմել են ազատ բնակչությունը: Լայնորեն կիրառվող ստրկական աշխատանքը պահպանում էր նահապետական ստրկության գծերը: Աքայական թագավորությունները երբեմն ստեղծում էին միություններ՝ արշավանքներ կատարելու համար: Այդպիսի արշավանքներից էր [[Մ.թ.ա. 13-րդ դար|մ.թ.ա. 13-րդ դարի]] [[Տրոյական պատերազմ|Տրոյական պատերազմը]], որը թուլացրեց աքայական պետությունները, առաջացավ երկպառակտչական պայքար: Մ. թ. ա. մոտ 12-րդ դարի կեսին [[Բալկանյան թերակղզի|Բալկանյան թերակղզու]] հյուսիսից Հունաստան և կղզիներ ներխուժեցին հունալեզու նոր ցեղեր՝ [[Դորիացիներ|դորիացիները]] և նվաճեցին Միջին ու Հարավային Հունաստանի զգալի մասը (բացի [[Ատտիկա|Ատտիկայից]], որտեղ հաստատվեցին [[Պելոպոնես|Պելոպոնեսից]] դուրս մղված աքայացիներ):