«Թուդխալիա III»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 24.
| ստորագրություն =
}}
'''Թութհալիաս Գ''' (Թուդխալիա Գ, Թութխալիաս Գ, Տաշմի-Շարրիս, Tašmi-Šarriš, ծննդյան թվականն անհայտ - [[մ.թ.ա. 1380]]), [[Խեթական պետություն|Նոր Խեթական թագավորության]] թագավոր, կառավարել է շուրջ [[մ.թ.ա. 1400]] - [[մ.թ.ա. 1380]] թվականներին, Խեթական [[Արնուվանդա Ա]] թագավորի և Ասմու-Նիկալ թագուհու որդին<{{ref>+|Պահպանվել է փաստաթուղթ, որը վերաբերվում էր Թութհալիաս Գ-ի կառավարմանը, որտեղ գրված է. «Թութհալիաս, մեծ արքա, որդի Արնուվանդայի, մեծ արքայի»:</ref>|Ն}}:
 
== Հայասա կատարած արշավանքները ==
[[Մ.թ.ա. 14-րդ դար]]ի սկզբին Նոր Խեթական թագավորության թագավոր Թութհալիաս Գ-ի դեպի [[Հայասա]], որտեղ արդեն թագավորում էր [[Կարաննի]]ն (Կարաննիս), ձեռնարկած արշավանքի մասին գրել է նրա թոռը՝ [[Մուրսիլիս Բ]]-ն (մ.թ.ա. 1340 - մ.թ.ա. 1320): Ըստ Մուրսիլիս Բ-ի արձանագրության Թութհալիասը՝ նրա պապը, Հայասա երկրի հետիոտն զինվորներին և կառամարտիկներին հաղթել է, ապա Խաթթի երկրի (Խեթական թագավորություն) հետիոտն զինվորներին և կառամարտիկներին թողել խեթական զորքի գլխավոր հրամանատար Կանտուծիլիի մոտ, որից հետո նրանց վերադարձրել իր երկիր: Ըստ մեկ այլ արձանագրության Թութհալիաս Գ-ն Կանտուծիլիին ուղարկում է Հայասայի դեմ, Հայասային պատերազմ հայտարարում ու նրա հետևից գնում դեպի Հայասա: Այս պատերազմի ժամանակ խեթական բանակը գրավում է [[Արծն|Արծիյա]] քաղաքը և նրա ողջ ունեցվածը ենթարկում ավարի<ref>«Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 7</ref>: Վճռական ճակատամարտը [[Կումմախա]] քաղաքի մոտ առավելություն չի տվել խեթերին։ [[Մ.թ.ա. 1397]] թվականին խեթերը հաղթել են Կարաննիին՝ Կաթխալաիայի ([[Կապադովկիա]]յում) ճակատամարտում։ Զարգացնելով հաջողությունը, Խեթերը կրկին հարձակվում են [[Ծոփք]]ի վրա, բայց ետ են շպրտվում։ Նույն թվականին տեղի է ունենում Անիի ճակատամարտը, որի արդյունքում խեթերի զորքերը ստիպված են լինում նահանջել։ Պատերազմը տևում է մինչև [[մ.թ.ա. 1380]] թվականը։ Կարաննիի բանակը մի քանի անգամ հարձակվում է Խեթերի թագավորության վրա և ավերում այն։ [[Մ.թ.ա․ 1380]] թվականին Կարաննիին նույնիսկ հաջողվեց գրավել մայրաքաղաք [[Հատտուսա]]ն և այրել այն։ Վրեժի համար՝ տարիներ շարունակ պատերազմը շարունակվում էր<{{ref>+|[[Կարաննի]] հոդված</ref>|Ն}}։
 
== Նոր Խեթական թագավորության անկումը ==
Տող 47.
(Աղբյուրներ: Սուպպիլուլիումաս Ա-ի տարեգրություններ, Մուրսիլիս Բ-ի տարեգրություններ և արձանագրություններ, Հաթթուսիլիս Գ-ի տարեգրություններ և արձանագրություններ)
 
== Նշումներ ==
{{ծանցանկ|group="Ն"}}
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ|group="Ն"}}
 
== Աղբյուրներ ==
* Հին Արևելքի Պատմություն: Հնագույն խավերի ծագումը և ստրկատիրական քաղաքակրթության առաջին կենտրոնները, Մաս 2, Հարավ-Արևմտյան Ասիա, Եգիպտոս / Գրիգորի Բոնգարդ-Լևինի խմբագրությամբ — Մ.: Արևելյան գրականության [[Նաուկա (հրատարակչություն)|«Наука»]] հրատարակչության գլխավոր խմբագրություն, 1988. — 623 с. — 25 000 տպաքանակ.