«Աշխարհագրական թաղանթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 84.
Մթնոլորտի ճնշման տարածումը երկրի մակերևույթի վրա կոչվում է բարիկական կամ ճնշման դաշտ, որը փոփոխվում է թե՜ տարածության, թե՜ ժամանակի մեջ։ Երկրի մակերևույթի վրա հավասար ճնշում ունեցով կետերը միացնող գծերն անվանում են իզոբարներ (հավասարաճնշում)։ Բայց ցամաքի մակերևույթը հարթ չէ, ունի բարձր ու ցածր մասեր, իզոբարներ կազմելու համար ռելիեֆի բոլոր բարձրությունները բերվում են ծովի մակարդակին։
 
Օդի համախարհայինհամաշխարհային շրջապտույտըշրջապտույտն ընդգրկում է ամբողջ ստորին ոլորտը։ Օդային զանգվածները մի շարք օդակներ անցնելով, հասարակածային շրջաններից հասնում են բևեռային շրջաններ։ Մերձբևեռային շրջաններում ցուրտ է, գոյություն ունի բարձր ճնշում, իսկ հասարակածային շրջաններում՝ ցածր։ Նշանակում է գետնի մակերևույթի վրա բևեռներից օդը պետք է ուղղվի դեպի հասարակած, այնտեղ բարձրանա վերև՝ ստորին ոլորտի վերին շերտերը, այնտեղից հակառակ ուղղությամբ կշարժվի դեպի բևեռ և շրջանառությունը շատ պարզ տեսք կստանա, բայց երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջը և կորիոլոսյան ուժի շնորհիվ հյուսիսային կիսագնդում շարժվող մարմինները շեղվում են դեպի աջ (անկախ շարժման ուղղությունից), իսկ հարավային կիսագնդում՝ ձախ։ Հենց այս ուժն էլ մեծ բարդություն է առաջացնում, և բևեռի ու հասարակածի միջև շրջապտույտի մեկ օղակի փոխարեն առաջանում են երեքը։ Հասարակածում տաքացած ու թեթևացած օդը բարձրանում է վեր՝ ստորին ոլորտ և ուղղվում է հյուսիս կամ հարավ։ Սրանք անտիպասսատներն են, որ անցնում են 4-6-8 կմ բարձրության վրա, սակայն ճանապարհին շեղվում են աջ (հյուսիսային կիսագնդում) չհասած 35 աստիճան լայնությանը, այնքան են շեղվում, որ ունենում են արևմտյան ուղղություն։ Նշանակում է անտիպասսատները չկարողացան բևեռ հասնել և կուտակվեցին 30-35 աստիճան լայնությունների տակ։ Այստեղ բնականաբար մթնոլորտի ճնշումը Երկրի մակերևույթին մեծանում է և քանի որ հասարակածում ճնշումը ցածր է, քամիների մի մասը շարժվում է դեպի հասարակած և շեղվելով դեպի աջ՝ ունենում է հյուսիս արևելյան ուղղություն։ Սրանք պասսատներն են, որոնք ցամաքի վրա շատ չոր քամիներն են։ Պասսատների գոտում օդի մի մասը ուղղվում դեպի հասարակած, իսկ մյուս մասը ուղղվում է դեպի հյուսիս։ Սրանք, հասնելով մինչև 50-60 աստիճան լայնություններ, այնքան են շեղվում աջ (հս. կիսագունդ), որ ունենում են արևմտյան ուղղություն։ Ատլանտյան օվկիանոսից այդ քամիները բերում են խոնավություն ու ջերմություն։
 
Մթնոլորտի ընդհանուր շրջապտույտում առանձնացնում են բարձր ու ցածր ճնշման մարզեր։ Բարձր ճնշումը յուրահատուկ է Ազորյան ու Կալիֆոռնիական մաքսիմումներին։ Այս շրջանում ձևավորվում են պասսատներ, և, բնականաբար, ճնշումը բարձր է։ Բացի դրանից նպաստող հանգամանք են նաև սառը ծովային հոսանքները՝ Կանարյան ու Կալիֆոռնիական փոխհատուցման (կոմպենսացիոն) հոսանքները, որոնց շփվող օդը սառչելով ծանրանում է, ճնշումը մեծանում է, և այստեղ միշտ ջերմաստիճանային շրջադասություն (ինվերսիա) է լինում, մառախուղը սովորական երևույթ է։ Ցածր ճնշման պարզորոշ արտահայտված կենտրոններն են Իսլանդական ու Ալեության կենտրոնները, սրանք առաջանում են այն պատճառով, որ օվկիանոսային տաք հոսանքները մեծապես փոխում են Իսլանդիայի ու Ալեության կղզիների շրջանների սոլյար (արևային) ջերմաստիճանները, դրանցից էլ ճնշումը փոքրանում է ու հաճախակի ձևավորվում են ցիկլոններ։