«Նացիոնալ-սոցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
== Նացիստական վարչակարգի հաստատումը ==
[[Պատկեր:Bundesarchiv Bild 183-S33882, Adolf Hitler retouched.jpg|270px|մինի|Ադոլֆ Հիտլեր]]
Նացիստական վարչակարգի հաս­տատումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Մոնոպո­լիստական շրջանները նացիզմը համարում էին անկայուն քաղա­քական իրավիճակից դուրս գալու միջոց։ Մանր ձեռնարկատերերն ու գյուղացիությունը նացիզմի հետ նույնպես մեծ հույսեր էին կապում՝ կարծելով, որ այն կմեղմացնի տնտե­սական ճգնաժամի հետևանքները։ Իսկ Գերմանիայի ձախ ուժերը պա­ռակտված էին, քանզի սուր պայքար էր գնում [[Կոմունիստ (այլ կիրառումներ)|կոմունիստների]] և սոցիալիստների միջև։ Գերմանիայում նացիզմի վերելքին նպաստեցին մի շարք այլ իրողություն­ներ։ Դեռ [[1919]] թվականի փետրվարին [[Վայմար]] քաղաքում հռչակվել էր, այսպես կոչ­ված, «Վայմարյան հանրապետու­թյունը» ([[1919]]–[[1933]] թվականներ)։ [[Վերսալյան պայմանագիր]]ը ստորագրած [[Վայմարյան Հանրապետություն|Վայմար­յան հանրապետության]] դիրքերը թույլ էին ժողովրդի շրջանում։ Արդյունքում՝ [[ժողովրդավարություն]]ը դիտվում էր իբրև թույլ կառավարման համակարգ ապահովող իրողություն։ Էական դեր խաղացին նաև նա­ցիստների հմուտ քարոզչությունն ու Հիտլերի՝ զանգվածներին համա­խմբելու կարողությունը։ [[1929]] թվականին ծայ­րահեղ չափերի հասած տնտեսական փլուզումը, կոմունիստների սպառ­նալիքի հանդեպ մտավախությունը, նացիստների կողմից հակառակորդ ուժերի նկատմամբ բռնության գոր­ծադրումը նույնպես որոշիչ նշանա­կություն ունեցան։ Նացիստական պետության հիմ­քում դրվեցին երեք գաղափարներ՝ առաջնորդի բացարձակ իշխանու­թյունը, ռասսայականռասայական տեսությունը և ուժի պաշտամունքը։ Գերմանիայում չկային Հիտլերի իշխանությունը սահ­մանափակող օրենսդիր և գործադիր մարմիններ։ Պատահական չէ, որ Ռայխստագը (խորհրդարան) հաճախ անվանում էին «աշխարհում ամենա­բարձր վարձատրվող տղամարդկանց երգչախումբ»: Բանն այն է, որ Ռայխս­տագը ինքնուրույն ոչ մի օրենք չէր ընդունում։ Ուղղակի յուրաքանչյուր նիստի սկզբին և ավարտին պատ­գամավորները կանգնում և երգում էին Գերմանիայի [[օրհներգ]]ը:
 
== Ուժի պաշտամունքը ==
Հիտլերի որոշումները չէին քննարկվում, այլ ընկալվում էին որպես հրաման, իսկ [[1934]] թվականից սկսած՝ կառավարությունը չէր հավաքվում նստաշրջանի։ Արմատավորվում էր Հիտլերի պաշ­տամունքը։ Նացիստական կուսակ­ցության անդամները պարտավոր էին տանը ունենալ ֆյուրերի լուսանկարը։ Հիտլերը պետք է ներկայացվեր իբրև մի անհատ, ով զերծ էր շարքային անձանց հատուկ թերություններից։ Օրինակ՝ խստիվ արգելված էր մա­մուլում տպագրել Հիտլերի լուսա­նկարներն ակնոցով։ Հետագայում արգելվեցին նաև ձեռնափայտով լուսանկարները։ Մյուս հիմնարար սկզբունքը ռա­սայական տեսությունն էր։ Նացիստ­ների կարծիքով՝ գոյություն ունեին երեք ռասաներ՝ բարձր, ոչ լիարժեք և ցածր։ Այդ տեսությունից բխում էր, որ «ցածրագույն ռասաները» ներ­կայացնող ժողովուրդները պետք է ոչնչացվեին, իսկ ոչ լիարժեք ռասա­ները ենթարկվեին արիացիներին։ Նացիստների կարծիքով՝ Գերմա­նիան իրավունք ուներ հավակնելու աշխարհում գերիշխող դիրքի։ [[1935]] թվականին ընդունվեցին ռասայական օրենքներ, որոնցում նշվեցին հակահրեական մի­ջոցառումները։ Պետության մեջ անձի իրավական կարգավիճակի համար վճռական նշանակություն ստացավ նրա ռասայական և ազգային պատ­կանելությունը։ Խստորեն արգելվում էին ամուսնությունները արիացիների և ոչ արիացիների միջև։ Նացիստների երրորդ հիմնարար սկզբունքը ուժի պաշտամունքն էր։