«Նացիոնալ-սոցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 7.
Նացիստական վարչակարգի հաստատումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Մոնոպոլիստական շրջանները նացիզմը համարում էին անկայուն քաղաքական իրավիճակից դուրս գալու միջոց։ Մանր ձեռնարկատերերն ու գյուղացիությունը նացիզմի հետ նույնպես մեծ հույսեր էին կապում՝ կարծելով, որ այն կմեղմացնի տնտեսական ճգնաժամի հետևանքները։ Իսկ Գերմանիայի ձախ ուժերը պառակտված էին, քանզի սուր պայքար էր գնում [[Կոմունիստ (այլ կիրառումներ)|կոմունիստների]] և սոցիալիստների միջև։ Գերմանիայում նացիզմի վերելքին նպաստեցին մի շարք այլ իրողություններ։ Դեռ [[1919]] թվականի փետրվարին [[Վայմար]] քաղաքում հռչակվել էր, այսպես կոչված, «Վայմարյան հանրապետությունը» ([[1919]]–[[1933]] թվականներ)։ [[Վերսալյան պայմանագիր]]ը ստորագրած [[Վայմարյան Հանրապետություն|Վայմարյան հանրապետության]] դիրքերը թույլ էին ժողովրդի շրջանում։ Արդյունքում՝ [[ժողովրդավարություն]]ը դիտվում էր իբրև թույլ կառավարման համակարգ ապահովող իրողություն։ Էական դեր խաղացին նաև նացիստների հմուտ քարոզչությունն ու Հիտլերի՝ զանգվածներին համախմբելու կարողությունը։ [[1929]] թվականին ծայրահեղ չափերի հասած տնտեսական փլուզումը, կոմունիստների սպառնալիքի հանդեպ մտավախությունը, նացիստների կողմից հակառակորդ ուժերի նկատմամբ բռնության գործադրումը նույնպես որոշիչ նշանակություն ունեցան։ Նացիստական պետության հիմքում դրվեցին երեք գաղափարներ՝ առաջնորդի բացարձակ իշխանությունը, ռասսայական տեսությունը և ուժի պաշտամունքը։ Գերմանիայում չկային Հիտլերի իշխանությունը սահմանափակող օրենսդիր և գործադիր մարմիններ։ Պատահական չէ, որ Ռայխստագը (խորհրդարան) հաճախ անվանում էին «աշխարհում ամենաբարձր վարձատրվող տղամարդկանց երգչախումբ»: Բանն այն է, որ Ռայխստագը ինքնուրույն ոչ մի օրենք չէր ընդունում։ Ուղղակի յուրաքանչյուր նիստի սկզբին և ավարտին պատգամավորները կանգնում և երգում էին Գերմանիայի [[օրհներգ]]ը:
== Ուժի պաշտամունքը ==
Հիտլերի որոշումները չէին քննարկվում, այլ ընկալվում էին որպես հրաման, իսկ [[1934]] թվականից սկսած՝ կառավարությունը չէր հավաքվում նստաշրջանի։ Արմատավորվում էր Հիտլերի պաշտամունքը։ Նացիստական կուսակցության անդամները պարտավոր էին տանը ունենալ ֆյուրերի լուսանկարը։ Հիտլերը պետք է ներկայացվեր իբրև մի անհատ, ով զերծ էր շարքային անձանց հատուկ թերություններից։ Օրինակ՝ խստիվ արգելված էր մամուլում տպագրել Հիտլերի լուսանկարներն ակնոցով։ Հետագայում արգելվեցին նաև ձեռնափայտով լուսանկարները։ Մյուս հիմնարար սկզբունքը ռա
== Կենսական տարածքներ ==
Ըստ Հիտլերի՝ ռասաների միջև պայքարում հաղթում է ուժեղը։ Ուժի պաշտամունքը միահյուսվում էր «կենսական տարածքների» գաղափարի հետ։ Այդ գաղափարի էությունը հետևյալն էր. Գերմանիան գերբնակեցված է ու չի կարող ինքն իրեն կերակրել։ Խնդրի լուծում կարող է լինել միայն կենսական տարածքի ընդլայնումը։ Հատուկ ուշադրություն էր դարձվում քարոզչությանն ու գրաքննությանը։ Յուրաքանչյուր ընտանիք պարտավոր էր տանն ունենալ Գերմանիայի կեռախաչով (սվաստիկա) դրոշը։ Արգելվում էին սպորտային այն հաղորդագրությունները, որոնցում նշվում էին գերմանացի մարզիկների պարտությունները։ Սգո հայտարարություններում արգելվում էր նշել այն մասին, որ անձը մահացել է վիրաբուժական գործողության ընթացքում, քանզի դա անվանարկում էր գերմանական [[բժշկություն]]ը: Արգելված էին «պարտվողական տրամադրություններ ներառող զրույցները» հասարակական վայրերում։ Այդպիսի զրույցների համար գերմանացի տաղանդավոր երգահաններից մեկը մահապատժի ենթարկվեց։ Ի պատասխան երգահանին ներելու խնդրանքներին՝ Գեբելսը նշեց. «Նույնիսկ եթե նա երկրորդ Բեթհովենն է, մահապատժի որոշումն ի կատար կածվի»: Նացիստների քարոզչությունը տարածվում էր արվեստի, գրականության և հասարակական գիտությունների վրա։ Գերմանական գիտությանը հատկապես մեծ հարված հասցրեց կրթական և գիտական հաստատությունների «արիականացումը»: Հարյուրավոր գիտնականներ հեռացան Գերմանիայից, շատերը ստիպված գնացին վարչակարգի հետ գործարքի։ [[1936]] թվականին Հիտլերը նույնիսկ արգելեց Գերմանիայի քաղաքացիներին ընդունելու [[Նոբելյան մրցանակ]]ը: Փոխարենը սահմանվեց «Գերմանական ազգային մրցանակ», որ ամենամյա բնույթ ստացավ։ Հատուկ ուշադրություն էր դարձվում երիտասարդ սերնդի դաստիարակությանը։ Երեխաները և երիտասարդությունը պետք է դաստիարակվեին նացիստական նվաճողական ոգով։ 10–18 տարեկան բոլոր երեխաներն ու պատանիները ներգրավվում էին երիտասարդական շարժման՝ Հիտլերյուգենդի մեջ։ [[1939]] թվականին այդ շարժման մեջ գրանցվածների թիվը շուրջ 7 միլիոն 300 հազար էր։ Գերմանիայի կառավարման համակարգը ստացավ բրգաձև կառուցվածք։ Հիտլերի մերձավոր համախոհները՝ [[Մարտին Բորման|Բորմանը]], [[Հերման Գյորինգ|Գյորինգը]], [[Հենրիխ Հիմլեր|Հիմլերը]] և Գեբելսը, ստանձնեցին կարևորագույն պետական պաշտոններ։ Նացիստները վարում էին ակտիվ արտաքին քաղաքականություն։ Հասնելով Վերսալ-վաշինգտոնյան համակարգի վերանայմանը՝ նրանք որդեգրեցին ծավալապաշտական քաղաքականություն։ Այդ ծրագրերում Գերմանիան չհանդիպեց լուրջ արգելքների։ Դրան նպաստեցին մի շարք իրողություններ։
|