«Կլեոպատրա (ֆիլմ, 1963)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Ավելացվել է Ամերիկյան դրամա ֆիլմեր կատեգորիան
Տող 268.
{{քաղվածք|… Նրա տեղը լիներ ավելի թույլ մեկը, կխելագարվեր{{sfn|Holston|2012|page=166}}:|}}
 
Ֆիլմի պրոդյուսերն անհույս զբաղված էր կազմակերպչական տհաճություններով։ Ֆիլմի դերասանների ընտրությունը շարունակվեց մինչև 1961 թվականը, իսկ ֆիլմի լոգիստիկան կազմակերպված էր ավելի քան երբևէ վատ։ Օդանավակայանում ոչ ոք չէր դիմավորում ժամանողներին, իսկ ուղեբեռը մշտապես կորում էր։ Պայմանագրերը մանրամասնորեն մշակված չէին։ Քերոլ Օ’Քոննորը՝ Սերվիլիոս Կասկոսի դերակատարը, պայմանագիր էր կնքել 15 շաբաթվա համար։ Ընդհանուր առմամբ նկարահանվեց միայն 17 օր, իսկ մնացած ժամանակն անգործության էր մատնված։ Հյում Քրոնին նկարահանման հրապարակ ժամանեց 1961 թվականի սեպտեմբերի 19-ին և հանգստացավ մինչ Սուրբ ծննդյան տոները<ref name=ref50/>: Որպեսզի անիմաստ ժամանակ չկորցնեին, Բարթոնն ու Մաքդաուելը հասցրին էպիզոդիկ դերերով հանդես գալ «[[Ամենաերկար օրը]]» ֆիլմում<ref name=ref50/>: Վանգերը զբաղված էր նաև դերասանական արհմիությունների ղեկավարների և ապահովագրական միությունների հետ քաշքշուկներով։ Խնդիրներ առաջանում էին այնտեղ, որտեղ դրանց ամենաքիչն էին սպասում։ [[Իտալիայի կոմունիստական կուսակցություն]]ը ֆիլմի ստեղծողներին մեղադրեց ռասսայականռասայական և սեռական խտրականությունների համար և կազմակերպեց կին-մնջախաղացների գործադուլ{{sfn|Hozic|2001|page=100}}: Վանգերը հիմնական կազմակերպչական խնդիր նշում էր այն, որ ստիպված է աշխատել ոչ կոմպետենտ մարդկանց հետ, իսկ Fox ստուդիայի ղեկավարության հետ շփումն անվանում էր «[[Ֆրանց Կաֆկա|կաֆկայական]] զառանցք» {{sfn|Holston|2012|page=167}}:
 
«Կլեոպատրա»-ի նկարահանումները ԶԼՄ-ներում ներկայացվում էին որպես առակ։ Թերթերում հապաղելու տարբեր վարկածներ էին քննարկվում, ընդհուպ այն, որ Էլիզաբեթ Թեյլորի քաշն այնքան է ավելացել, որ չի տեղավորում Կլեոպատրայի համար հագուստների մեջ{{sfn|Lev|2013|page=246}}<ref group="Ն">Ինչ-որ տեղ սա իրականություն էր, քանի որ հիվանդությունից հետո Էլիզաբեթը վատ վիճակում էր, և որոշ հանգուստներ ստիպված էին վերաձևել, որպեսզի հարմարացնեին:</ref>: Նույնիսկ [[ԱՄՆ Կոնգրես]]ի որոշ ներկայացուցիչներ քննարկում էին այցելել նկարահանումների հրապարակ, որպեսզի պատկերացում կազմեին՝ ինչ է կատարվում այնտեղ{{sfn|Holston|2012|page=166}}: Ռեքս Հարիսոնն առաջարկեց իր սեփական միջոցները ներդնել, որպեսզի նկարահանումներն ավարտին հասցնեն{{sfn|Holston|2012|page=167}}: Այս ամենի հետ քիչ ժամանակ չէին խլում նաև լրագրողների հետ հանդիպումները, հարցազրույցները, որոնք ստուդիան համարում էր արտադրության կարևոր մաս{{sfn|Lev|2013|page=245}}: