«Մեղվաթույն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
'''ՄԵՂՎԱԹՈՒՅՆ''', ապիտոքսին (լատ․ apis — մեղու և հուն․ τοξικός — թույն), աշխատավոր [[մեղու|մեղվի]] խայթող օրգանի թելանման [[գեղձ]]ի [[արտազատուկ]]։ Անգույն, թանձր, յուրահատուկ հոտով դառնահամ [[հեղուկ]] է։ Քիմիական բաղադրությունը դեռևս լրիվ ուսումնասիրված չէ։ Պարունակում է կենսաբանորեն ակտիվ [[սպիտակուց]] ([[մելիտին]]), [[ֆերմենտ]]ներ ([[հիալուրոնիդազ]], [[լեցիտինագ A]]), ազատ [[ամինաթթու]]ներ, [[հիստամին]], [[մրջնաթթու]] և այլ [[թթու]]ներ, [[ճարպ]]եր, ցնդող [[յուղ]]եր, որոշ միկրոտարրեր և այլն։ Մեղվաթույնի ազդող նյութերից են [[հիստամին]]ի [[գլիկոզիդ]]ը, [[լիպիդ]]ները և սապոնինանման (կենդանական ծագման) նյութերը։ [[Խտություն]]ը 1,1313 գ/սմ<sup>3</sup> է, օդում արագ պնդանում է։ Հեշտ լուծվում է [[ջուր|ջրում]], ավելի դժվար՝ մրջնաթթվում և 60% [[սպիրտ]]ում։ [[ջերմակայունություն|Ջերմակայուն]] է (սառեցումը և տաքացումը մինչև 115°С չեն փոխում նրա հատկությունները)։ Մեղուն խայթելիս արտադրում է 0,2—0,3 մգ [[թույն]], մահացու քանակը՝ մոտ 0,2 գ (500—1000 խայթոց)։ Մեղվաթույնը ունի հակաբորբոքային և [[խոլինոլիտիկ]] ազդեցություն։ Մեղվաթույնի պատրաստուկները ([[վենապիոլին]], [[տոքսապին]], [[ապիզարտրոն]], [[վիրապին]]) օգտագործվում են [[լուծույթ]]ներում, [[քսուք]]ներում, [[էլեկտրաֆորեզ]]ի միջոցով մի շարք [[հիվանդություն]]ների՝ [[հոդացավ]]երի, [[մկանաբորբ]]երի, [[նյարդացավ]]երի, [[ռադիկուլիտ]]ի, [[տրոֆիկ խոց|տրոֆիկ (սնուցողական) խոցերի]], [[թրոմբոֆլեբիտ]]ի և այլնի բուժման համար։ Հակացուցված է վարակիչ, [[լյարդ]]ի, [[երիկամ]]ների, [[արյուն|արյան]], [[սիրտ-անոթային համակարգ]]ի, [[հոգեկան հիվանդություն]]ների, [[շաքարախտ]]ի և հատկապես մեղվաթույնի նկատմամբ անհատական գերզգայունության դեպքում։
Երիտասարդ մեղուների թույնը շատ քիչ է, երկուշաբաթյա տարիք ունեցողներն ունեն ամենաշատ թույնը, այնուհետև նրանց թունագեղձն սկսում է ետ զարգանալ։ Կան թույն հավաքելու մի քանի եղանակներ, բայց դրանք բոլորն էլ մեղվին մահվան են հասցնում։
 
[[Մեղվաթույն]] կարելի է ստանալ նաև մեղուներին քնեցնելու եղանակով։ Թույն հավաքելու եղանակներն անընդհատ կատարելագործվում են։ Վերջին ժամանակներս օգտագործվում են նաև էլեկտրական սարքավորումներ՝ մեղվափեթակի անցքի մոտ տեղադրում են ապակի, որի վրա փռում են բարակ մետաղական ցանց, որի միջով թույլ հոսանք են թողնում։ Մեղուն, հարվածի ենթարկվելով, խայթում է ապակին և թույն արտադրում։
[[Կատեգորիա:Մեղվաբուծություն]]
 
== Մեղվաթույնի բուժական ազդեցություն ==
Կան մարդիկ, որոնք ի ծնե չեն կարող դիմանալ անգամ 1 մեղվի խայթոցին, հայտնի են մահվան դեպքեր։ Մեղվաբույծները,որոնք աստիճանաբար ընտելացել են խայթոցներին, կարող են դիմանալ միաժամանակյա 1000 խայթոցի, իսկ սովորական մարդկանց համար միաժամանակյա 500 խայթոցը կարող է մահացու լինել։
 
Թունավոր դոզաների դեպքում մեղվաթույնը տրոհում է էրիտրոցիտները։ Բուժական և թունավոր դոզաների միջև գոյություն ունի մեծ տարբերություն, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր հիվանդի համար ընտրել անհատական չափաքանակ։ Մեղվաթույնը կարելի է օրգանիզմ մտցնել տարբեր եղանակներով՝ ներարկում, ինհալյացիա, քսուքի, դեղահաբի տեսքով, բայց ամեաարդյունավետը մեղվի խայթոցին ենթարկվելն է։ Խայթման վտանգավոր տեղամաս է համարվում քիմքը, կլանը, վզի կողքային մասերը, աչքերը, ծնկի ետին մասը։
{{Անավարտ}}
 
Մեղվթույնը կիրառում են սակավարյունության, տրոմբոֆլեբիտի, աթերոսկլերոզի, հիպոֆիզ-մակերիկամային համակարգի վատ աշխատանքի, ճառագայթային հիվանդության, ռևմատիկ պոլիարտրիտի, ռադիկուլիտի, նյարդային բորբոքումների, խոցերի, բրոնխիալ ասթմայի, միգրենի, հիպերտոնիայի դեպքում։ Մեղվաթույնով բուժումը հակացուցված է լյարդի, երիկամների, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների, շաքարախտի, թոքախտի, ուռունցքների, սրտային անբավարարության, հյուծվածության, վարակների դեպքում։
 
Այդ հիվանդությունների դեպքում մեղվաթույնի կիրառումը սրում է հիվանդությունը, վատացնում հիվանդի ընդհանուր վիճակը։ Մարդկանց 0,5-2%-ը տառապում է մեղվաթույնի նկատմամբ գերզգայունությամբ, որը կարող է մահվան հասցնել։ Այդ հանգամանքը ճշտելու համար պետք է հիվանդին ենթարկել մեղվաթույնի շատ փոքր քանակության ազդեցությանը, եթե դրանից հետո առաջանում է ընդհանուր թուլություն, գլխացավ, բարձրանում է ջերմաստիճանը, մեզի մեջ ավելանում են սպիտակուցն ու շաքարը, ապա բուժումը մեղվաթույնով հակացուցված է։
 
Մեղուներին խայթոցի համար հաճախ տեղադրում են ուսերին, ազդրերին՝ փոխելով տեղերը այնպես, որ նույն տեղում խաայթոցի հերթը հասնի 4-5 օր հետո։ Խայթման տեղամասը կախված է նաև հիվանդության բնույթից, օրինակ՝ հիպերտոնիայի դեպքում մեղուն պետք է խայթի ականջների ետին մասերը, գոտկատեղը։ Աչքերի հիվանդության դեպքում՝ քունքերը, գիշերամիզության դեպքում՝ փորը, չլավացող վերքերի դեպքում վերքից՝ 5 սմ հեռավորության վրա, վահանաձև գեղձի հիվանդության դեպքում՝ գեղձից վեր աջ ու ձախ կողմերը, գոտկատեղը։ Բուժման ընթացքում պետք է պաշտպանել մրգա-բանջարեղենային դիետա։ Մեղվաթույնի կիրառմանը զուգընթաց ցանկալի է նաև մեղրի օգտագործումը։ Թույնը չպետք է կիրառել կուշտ ուտելուց անմիջապես հետո և չի կարելի օգտագործել խմիչքներ, սուր համեմունքներ։
 
[[Կատեգորիա:Մեղվաբուծություն]]