«Ուիլյամ Համիլտոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռուսերեն Վիքիպեդիայից տեղափոխում եմ «Ֆիզիկոսներ այբբենական կարգով» կատեգորիան oգտվելով ԱՎԲ
Տող 150.
=== Բնավորության գծեր ===
Ինչպես փայլուն ընդունակությունները, այնպես էլ անհաջող կյանքը Համիլտոնի մեջ արթնացրին անհաղթահարելի հրապուրանք ստեղծագործական գիտական աշխատանքով։ Օրվա ընթացքում նա աշխատում էր 12 և ավելի ժամ, մոռանալով սննդի մասին։ Մի անգամ նա կատակել է իր տապանագրի մասին. «Ես եղել եմ աշխատասեր և ճշմարտասեր»<ref>{{статья|автор=Scott Bar Ε. |заглавие=Anniversaries in 1965 of interest to physics |издание=American Journal of Physics|год=1965|том=33|номер=2|страницы=76—91}}</ref>։
Նա ակտիվ նամակագրություն էր վարում կոլեգաների և գրականագետների հետ։ Առավել հետաքրքրիր է նամակագրությունը [[Մաթեմատիկական տրամաբանություն|մաթեմատիկական տրամաբանության]] հիմնադիրներից մեկի՝ [[Օգաստես դե Մորգան]]ի հետ։ Ինչ-որ պատճառներով նա ոչ մի անգամ նամակագրություն չի ունեցել այն ժամանակվա խոշորագույն մաթեմատիկոսների ([[Կառլ Գաուս|Կառլ Ֆրիդրիխ Գաուս]], [[Օգյուստեն Լուի Կոշի]], [[Բեռնարդ Ռիման]] և այլոքայլք) հետ<ref>{{статья|автор=Lánczos С. |заглавие=William Rowan Hamilton — an appreciation|издание=American scientist |год=1967 |том=55 |выпуск=2 |ссылка=http://www.jstor.org/discover/10.2307/27836817?uid=3738936&uid=2129&uid=2&uid=70&uid=4&sid=21103020213827 |pages=129—143}}</ref>։
Պետք է նշել, որ արտասահմանյան գիտական ամսագրերը Իռլանդիա էին հասնում անկանոն կերպով, և նամակներում Համիլտոնը դժգոհում էր մաթեմատիկական նորագույն նվաճումներին ծանոթանալու դժվարություններից։ [[1842 թվական]]ին Համիլտոնը [[Անգլիա]]յում մասնակցելով գիտական սեմինարի, հանդիպեց իր աշխատանքների ակնառու շարունակողին՝ [[Կառլ Գուստավ Յակոբ]]ին, որը հետագայում Համիլտոնին անվանեց «այդ երկրի Լագրանժ»{{sfn |Полак Л. С.|1994|с=507—508 }}։
 
=== Փիլիսոփայական և կրոնական հայացքներ ===
Դատելով Համիլտոնի նամակներից ու գրառումներից, նա հետաքրքրվել է [[Փիլիսոփայություն|փիլիսոփայությամբ]] և առանձնակի գնահատել է [[Ջորջ Բերկլի]]ին և [[Էմանուել Կանտ]]ին{{sfn|Погребысский И. Б.|1966|с=189}}։ Նա չէր հավատում, որ բնության՝ մեր բացահայտած օրենքները նույնականորեն արտացոլում են իրական օրինաչափությունները։ Նա գրում էր, որ աշխարհի գիտական մոդելն ու իրականությունը հրաշալի ձևով կապված են ծայրահեղ միասնականության, սուբյեկտիվի ու օբյեկտիվի հետևանքով։ Կանտի հետ համապատասխանելով, Համիլտոնը գիտական գաղափարները համարում էր մարդկային ինտուիցիայի ծնունդ{{sfn |Полак Л. С.|1994|с=466—469 }}։