«Էրիկ Կարլֆելդտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է Միջին [[Շվեդիա]]յի Դալեկարլի մարզի Ֆոլկերնա գյուղակում։ Նրա նախնիներն զբաղվել էին ֆերմերությամբ։ Էրիկի հայրը՝ Էրսոն Կարլֆելդտը, ինքնուս իրավաբան էր։ Բանաստեղծի մանկությունն անհոգ էր։ Ուպսալի[[Ուփսալայի համալսարան]] ընդունվելուց որոշ ժամանակ անց հայրն արագ սնանկացավ. նա վաճառեց ընտանեկան Թոլֆմանսգորդեն կալվածքը և շուտով մահացավ։ Ուսանող Էրիկ Կարլֆելդտն սկսել է գումար վաստակել մասնավոր պարապմունքներով և համալսարանն ավարտել միայն 1902 թվականին։ Ուսուցիչ աշխատել է մեկ տարի, ապա գրադարանավարի աշխատանք ստացել Ստոկհոլմի Գյուղատնտեսական ակադեմիայում։
 
Սեփական վեց բանաստեղծական ժողովածուներից առաջինը Կարլֆելդտը հրատարակել է 1895 թվականին։ Այն կոչվում էր «Վայրի բնության և սիրո մասին երգեր»։ Ժողովածուի մեջ տեղ գտած բանաստեղծությունները, ինչպես նաև նրա մնացած գործերը, պատկերում են բանաստեղծի հայրենի Դալեկարլի գեղջկական կյանքը, որոնց երբեմն հավելում է նաև միստիկ երանգներ։ Կարլֆելդտի քնարերգությունը տարբերվում է ազգագրական կոնկրետությամբ և խոր քնարերգական ոգով։