«Գայլախազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Գայլախազ''', [[միներալ|միներալի]] ընտանիք, որի մեջ մտնող միներալները 200-ից անցնում են։ Նրանք լինում են ամեն գույնի ու երանգի։ [[Հայաստան|Հայաստանում]] հատկապես հայտնի է [[Իջևան]]ի [[ագաթ]]ի հանքավայրը։ [[Թթվածին|Թթվածինը]] և [[սիլիցիում|սիլիցիումը]] [[երկրակեղև|երկրակեղևի]] ամենատարածված քիմիական տարրերն են։ Նրանք միասին կազմում են երկրակեղևի 75 %-ը։ Հաճախ միանում են , և այդ միացությունը կոչվում է գայլախազ։ Սա կարևոր և ամենահաս միներալ է, որն ընդունում է տարբեր ձևեր՝ սկսած անգույն, թափանցիկ քարերից մինչև թանկարժեք քարերը, ինչպես օրինակ մեղեսիկն ու սարդոնիքսը, լեռնաբյուրեղից մինչև սև մորիոնը։ Գայլախազի տեսակների մեղեսիկն ու սարդոնիքսը։ Հռոմեացի գիտնական [[Պլինիոս Ավագ|Պլինիոս Ավագի]] վկայությամբ (մ․թ․ 1-ին դար) Հայաստանից արտահանել են [[Հին Հռոմ,]] որտեղ շատ թանկ են գնահատվե լորպես հազվագյուտ գեղեցիկ քարեր։
Գայլախազի մեծ ընտանիքին են պատկանում [[չախմախաքար]]ն ու [[կայծքար]]ը, որոնց օգնությամբ չիբուխ են ծխել, օջախում կրակ են վառել, կրակել են առաջին պարզունակ հրացաններով։ [[Փոքր Մհեր]]ն իր առասպելական ճանապարհը սալարկում էր այդ քարով, որպեսզի հետագայում այն ծանրությունից չքանդվեր։ Իրականում այդ ճանապարհը գոյություն է ունեցել և ձգվել է Քաղկիկ գյուղից մինչև Սասնա բերդը։ Հայաստանում հայտնաբերված գայլախազի տարատեսակներից ամենափառաբանվածն ագաթն է։ Ակադեմիկոս Ֆերսմանը նրա մասին գրում է․ «Կարելի է ասել, որ աշխարհում ոչ մի քար այնքան բազմազան չի օգտագորխվումօգտագործվում, որքան ագաթը» ։
<ref>Ալեքսանդր Մելքումյան, Հայաստանի քարերի աշխարհում, Երևան, 1986</ref>։
==Սարդիոն ==
Քիմիական բաղադրությամբ և ուրիշ հատկություններով այն չի տարբերվում թափանցիկ վանակնից կամ էլ գծավոր ագաթից։ Այս քարը ևս շատ են սիրում Հայկական լեռնաշխարհի մարդիկ։ Հնագույն վարպետները նրանից պատրաստում էին յուրօրինակ իրեր։ [[Մեղրաձոր|Մեղրաձորում]] գտնվել է սարդիոնի հազվադեպ մի ամրակ, որի վրա փորագրված էր պառկած մի առյուծ<ref>Ալեքսանդր Մելքումյան, Հայաստանի քարերի աշխարհում, Երևան, 1986</ref>։
 
==Տե՛ս նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գայլախազ» էջից