«Ատոմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 67.
=== Նեյտրոնի հայտնաբերում ===
[[Մասս-սպեկտրաչափություն|Մասս-սպեկտրաչափության]] զարգացումը հնարավորություն տվեց մեծ ճիշտությաբ չափել ատոմի զանգվածը։ Քիմիկոս [[Ֆրենսիս Ուիլյամ Աստոն]]ը այս սարքի օգնությամբ ցույց է տվել, որ իզոտոպները տարբեր զանգված ունեն։ Այս իզոտոմների [[ատոմային զանգված]]ը տարբերվում ջրածնի ատոմի ծանգվածի ամբողջ բազմապատիկների քանակով։<ref name=pm39_6_449/> 1932 թվականին ֆիզիկոս [[Ջեյմս Չադվիկ]]ը [[նեյտրոն]] հայտնաբերմաբ բացատրեց այս երևույթը։ Նեյտրոնը չեզոք լիցք ունեցող մասնիկ է, որի զանգվածը գրեթե հավասար է պրոտոնի զանգվածին։ Իզոտոպները նույն նույն քանակությամբ պրոտոն, բայց տարբեր քանակությամբ նեյտրոն ունեցող տարրեր են։<ref name=chadwick1935/>
 
=== Տրոհում, բարձր էներգիայի ֆիզիկա և կոնդենսացված նյութ ===
1938 թվականին գերմանացի քիմիկոս Օտտո Հահնը՝ Ռեզերֆորդի ուսանողներից մեկը, [[տրանսուրան տարր]] ստանալու նպատակով ուրանի ատոմների ռմբակոծեց նեյտրոններով։ Սակայն նա դրա փոխարեն ստացավ [[բարիում]]։<ref name=Bowden/><ref name=CHF/> Մեկ տարի անց [[Լիզա Մեյտներ]]ը և իր ազգական Օտտո Ֆրիշը հաստատեցին, որ Հահնի արդյունքները առաջին փորձարարական ''միջուկային տրոհումն'' էր։<ref name=nature143_3615_239/><ref name=schroeder/> 1944 թվականին Հահն ստացավ [[Քիմիայի Նոբելյան մրցանակ]]։ Չնայած Հահնի ջանքերին, Մեյտների և Ֆրիշի ներդրումները չեն ճանաչվել։<ref name=pt50_9_26/>
 
1950-ական թվականներին [[արագացուցիչ]]ների և մասնիկների դետեկտորների կատարելագործումը գիտնականներին թույլ տվեց ուսումնասիրել բարձր էներգիաներում ատոմների շարժի հետևանքները։<ref name=kullander2001/> Պարզվեց, որ նեյտրոններն ու պրոտոնները [[հադրոն]]ներ են, կամ կազմված են ավելի փոքր մասնիկներից, որոնք կոչվում են [[քվարկ]]ներ։ Ձևավորվել է [[ստանդարտ մոդել]]ը, որը մինչև այժմ բարեհաջող բացատրել է միջուկի հատկությունները։<ref name=npp1990/>
 
== Ատոմի միջուկի կառուցվածք ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ատոմ» էջից