Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 2449 բայտ ,  2 տարի առաջ
չ
=== Իզոտոպների հայտնաբերում ===
1913 թվականին ռադիոակտիվ նյութերի հետ փորձարկումներ անելիս [[Ռադիոքիմիա|ռադիոքիմիկոս]] [[Ֆրեդերիկ Սոդդի]]ը հայտնաբերեց, որ պարբերական համակարգի յուրաքանչյուր դիրքի համար կան ավելի քան մեկ տեսակի ատոմներ։<ref name=npc1921/> [[Իզոտոպ]] անվանումը տվել է Մարգարետ Թոդ։ Ջ. Ջ. Թոմսոնը իոնացված գազերի վերաբերյալ իր աշխատանքի ընթացքում ատոմների տեսակները առանձնացնելու եղանակ է ստեղծել, ինչը հետագայում հանգեցրեց կայուն իզոտոպների հայտնաբերմանը։<ref name=prsA_89_1_1913/>
 
=== Բորի մոդել ===
[[File:Bohr atom animation 2.gif|right|thumb|The Bohr model of the atom, with an electron making instantaneous "quantum leaps" from one orbit to another. This model is obsolete.]]
{{հիմնական|Բորի մոդել}}
1913 թվականին ֆիզիկոս [[Նիլս Բոր]]ը առաջ քաշեց մոդել, ըստ որի՝ էլեկտրոնները ատոմում կարող են շարժվել միայն որոշակի ուղեծրերով և չճկառագայթել, սակայն մի ուղեծրից մյուսին անցնել կարող են միայն դիսկրետ քանակությամբ էներգիա կլանելով կամ ճառագայթելով։<ref name=stern20050516/> Այս մոդելը բացատրեց էլեկտրոնների ուղեծրերի կայությունը (դասական էլեկտրադինամիկայի տեսանկյունից Ռեզերֆորդի մոդելում էլեկտրոնը, որը պտտվում էր միջուկի շուրջը պետք է անընդհատ ճառագայթեր և շատ արագ կորցնելով էներգիան՝ ընկներ միջուկի վրա) և այն, որ էլեկտրոնները էլեկտրամագնիսկան ճառագայթումը կլանում կամ արձագում են դիսկրետ սպեկտրային չափով։<ref name=bohr19221211/>
 
Նույն թվականին արված Հենրի Մոսելեիի փորձերով նույնպես ապացուցվում էր [[Բորի մոդել|Նիլս Բորի տեսությունը]]։ Այս արդյունքները կատարելագործեցին [[Էռնեստ Ռեզերֆորդ]]ի և [[Անտոնիո Վան դե Դոր Բրոք]]ի մոդելը, ըստ որի՝ ատոմի միջուկի լիցքը հավասար է պարբերական համակարգում իր համարին։ Մինչև այս փորձերը [[ատոմական համար]]ը ֆիզիկական կամ փորձարարական մեծություն չէր։ Այն, որ ատոմային համարը համապատասխանում է ատոմի միջուկի լիցքին, ընդունվում է նաև ատոմի ժամանակակից մոդելի կողմից։<ref>{{Cite book
|last=Pais|first=Abraham|year=1986|location=New York
|title=Inward Bound: Of Matter and Forces in the Physical World |publisher=Oxford University Press|isbn=0-19-851971-0|pages=228–230}}</ref>
 
== Ատոմի միջուկի կառուցվածք ==