«Ատոմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 36.
[[File:Gold foil experiment conclusions.svg|thumb|right|'''Գեյգեր-Մարսդենի փորձ'''<br /> ''Վերևում։'' Ակնկալվող արդյունք: Ալֆա մասնիկները անցնում են ատոմի պուդինգային մոդելի միջով աննշան շեղմամբ։<br /> ''Ներքևում:'' Դիտարկված արդյունք: Մասնիկների փոքր մասը շեղվել է դրական լիցքավորված միջուկի պատճառով։]]
Ֆիզիկոս [[Ջոզեֆ Ջոն Թոմսոն]] հաշվել է կաթոդային ճառագայթների զանգվածը՝ ցույց տալով, որ դրանք կազմված են մասնիկներից, բայց որոնք մոտ 1800 անգամ ավելի թեթև են, քան ամենաթեթև ատոմը՝ [[ջրածին]]ը։ Հետևաբար՝, դրանք ատոմները չեն, բայց մասնիկ են։ Սա առաջին հայտնաբերված ''[[ներատոմային մասնիկ]]''ն էր, որը սկզբում Թոմսոնը անվանեց «կորպուսկուլ», սակայն հետագայում անվանվել է «էլեկտրոն»։ [[Ջորջ Սթոնի]]ն ցույց է տվել, որ այս սրանք նույն այն մասնիկներն են, որոնք անջատվում են ֆոտոէլեկտրական և ռադիոակտիվ նյութերից։<ref name="Thomson">{{cite journal|last=Thomson|first=J. J.|title=On bodies smaller than atoms|journal=The Popular Science Monthly|volume=|issue= |pages=323–335|publisher=Bonnier Corp.|location= |date=August 1901|url=https://books.google.com/?id=3CMDAAAAMBAJ&pg=PA323|doi= |id= |accessdate=2009-06-21}}</ref> Արագորեն հայտնաբերվեց, որ դրանք մետաղական լարերում [[էլեկտրական հոսանք]] կրող մասնիկներն են, որոնք նաև կրում են ատոմում բացասական էլեկտրական լիցքը։ Այս աշխատանքի համար 1906 թվականին Թոմսոնը ստացավ [[Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ]]։ Այսպիսով, նա վերացրեց այն տեսակետը թե ատոմները նույթի անբաժանելի, վերջնական մասնիկներն են։<ref name=nobel1096/> Թոմսոնը սխալմամբ կարծում էր, որ տարրերի ատոմները կազմված են մի քանի բացասականապես լիցքավորված էլեկտրոններից, որոնք մտնում են համասեռ բաշխված դրական էլեկտրական լիցք ունեցող ոլորտի մեջ (սա հայտնի է [[Թոմսոնի ատոմի մոդել]] անվամբ)։
 
=== Միջուկի հայտնաբերում ===
 
Պարզվեց, որ [[ատոմի թոմսոնյան մոդել]]ը անբավարար է բազմաթիվ երևույթներ բացատրելու համար։ Դրանով չհաջողվեց բացատրել ատոմների կողմից [[ալֆա մասնիկներ|ալֆա–մասնիկների]] ցրման երևույթը հաստատող անգլիացի ֆիզիկոս [[Էռնեստ Ռեզերֆորդ]]ի և նրա աշխատակիցների՝Հանս Գեյգերի և Էրնեստ Մարսդեի, 1909 թվականին կատարած փորձերի արդյունքները։ Անցնելով նյութի միջով, ալֆա–մասնիկներն ընդհարվում են ատոմների հետ։ Յուրաքանչյուր ընդհարման ժամանակ ալֆա–մասնիկը, անցնելով ատոմի էլեկտրական դաշտով, փոխում է շարժման ուղղությունը՝ ցրվում է։ Այդ շեղումները հիմնականում շատ փոքր են։ Ուստի և նյութի բարակ շերտով ալֆա–մասնիկների փունջը անցնելիս տեղի էր ունենում փնջի շատ փոքր ցրում։ Սակայն մասնիկներից մի քանիսը շեղվում էին 90°–ից ավելի անկյունով։ Այս երևույթը չէր բացատրվում Թոմսոնի մոդելով, որովհետև «հոծ» ատոմի էլեկտրական դաշտը չէր կարող մեծ անկյունով շեղել զանգվածեղ և արագաշարժ ալֆա–մասնիկը։ Ռեզերֆորդը առաջարկեց ատոմի սկզբունքորեն նոր մոդել, որն իր կառուցվածքով հիշեցնում է [[Արեգակնային համակարգ]]ը և ստացավ մոլորակային մոդել անունը։ Ըստ այդ մոդելի ատոմի կենտրոնում գտնվում է դրական լիցք ունեցող միջուկը, որի չափերը (~10<sup>−14</sup> ''մ'') շատ փոքր են ատոմի չափերից (~10<sup>−10</sup> ''մ''), իսկ զանգվածը գրեթե հավասար է ատոմի զանգվածին։ Միջուկի շուրջը պտտվում են [[էլեկտրոններ]]ը (ինչպես մոլորակները Արեգակի շուրջը)։ Չլիցքավորված (չեզոք) ատոմում էլեկտրոնների թիվը այնպիսին է, որ նրանց գումարային բացասական լիցքը չեզոքացնում է միջուկի դրական լիցքը։ Ի տարբերություն մոլորակային համակարգում գործող [[Գրավիտացիոն դաշտ|ձգողականության ուժի]], ատոմում գործում են [[Էլեկտրական դաշտ|էլեկտրական (կուլոնյան) ուժեր]]։<ref>{{Գիրք:ՀՍՀ}}</ref><ref name=pm21_669/><ref>{{cite web|title=The Gold Foil Experiment|url=http://myweb.usf.edu/~mhight/goldfoil.html|website=myweb.usf.edu}}</ref>
 
== Ատոմի միջուկի կառուցվածք ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ատոմ» էջից