«Հովհաննես Մկրտիչ»–ի խմբագրումների տարբերություն

* Հովհաննեսը՝ որպես պահպանողական հրեա, չէր կարողանում համակերպվել Քրիստոսի՝ Օրենքի տառին չհետևելու փաստի հետ։
 
Այսքանով հանդերձ չի կարելի մոռացության մատնել այն, որ [[Ավետարան ըստ ՀովհանեսիՀովհաննեսի|Հովհաննեսի Ավետարանում]] Մկրտիչը չափազանց դրական է խոսում Քրիստոսի վերաբերյալ (Հովհ. 1: 29-31)։ Դրական վերաբերմունքն ընդգծվում է նաև հարսի ու փեսայի այլաբանական հատվածում, ուր Մկրտիչն իրեն լոկ միջնորդ է համարում Քրիստոսի և Եկեղեցու միջև՝ պնդելով, որ Քրիստոս պետք է մեծանա, իսկ ինքը՝ նվազի (Հովհ. 3: 27-30)։
Հետաքրքրական է նաև Հիսուսի մոտեցումը Հովհաննեսին. այն բանից հետո, երբ Մկրտչի աշակերտները մեկնում են Հիսուսի մոտից, վերջինս մի տեսակ երկխոսություն է սկսում հավաքվածների հետ, ուր բացեիբաց գովերգում է Հովհաննես Մկրտչին՝ անվանելով «առավել քան մարգարե» (Մատթ. 11: 9), «ամենամեծը կանանցից ծնվածների մեջ» (Մատթ. 11: 11), համեմատում է [[Հին Կտակարան]]ի ամենանախանձախնդիր մարգարեի՝ Եղիայի հետ (Մատթ. 11: 14)։ Մեկ այլ հատվածում էլ Հիսուս Հովհաննեսին «ճրագ» է անվանում, որը լուսավորում էր մարդկանց (Հովհ. 5: 35)։ Այսպիսով ակնհայտ է դառնում, որ Հովհաննեսի և Հիսուսի միջև լարվածության վերաբերյալ կարծիքն արհեստածին է, և հստակ է, որ որպես «ճանապարհ հարթող» Մկրտիչը քաջ գիտակցում էր իր գործի կարևորությունը և Աստծո շնորհով հավատում էր Քրիստոս Աստվածորդուն, քանի որ նա էր, որ ասում էր «Նա, որ իմ հետևից էր գալու, ինձնից մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ կար» (Հովհ. 1: 15)։