«Հովհաննես Մկրտիչ»–ի խմբագրումների տարբերություն

 
== Հովհաննես Մկրտչի բանտարկությունը և գլխատումը ==
[[Քրիստոս]]ի մասին վկայություն տալուց հետո Հովհաննես Մկրտչին գտնում ենք բանտարկված. Այս մասին տեղեկություններ են հայտնում ինչպես [[համատես Ավետարաններ]]ը, այնպես էլ [[Հովսեփոս Փլավիոս]] հրեա պատմագիրը։ Ի մասնավորի [[Ղուկաս Ավետարանիչ]]ն այդ առթիվ հայտնում է. «Բայց Հերովդես չորրորդապետը, հանդիմանված լինելով Հովհաննեսի կողմից, իր եղբոր կնոջ՝ Հերովդիայի պատճառով և այն բոլոր չարիքների համար, որ Հերովդեսը գործել էր, այդ բոլորի վրայ ավելացրեց և այն, որ Հովհաննեսին բանտարկեց» (Ղուկ. 3: 17-18 հմմտ. Մատթ. 14: 3-4, Մարկ. 6: 17-18)։ Բանն այն է, որ Հերովդական ընտանիքում ամուսանկանամուսնական կապերը միշտ եղել են չափազանց խճճված։ Այսպես՝ [[Հերովդես Մեծ]]ի բազում ամուսնություններից սամարացի Մաղթակիայից ունեցած որդին էր [[Հերովդես Անտիպաս]]ը, ով հոր մահվանից հետո դարձավ [[Գալիլիա]]յի և [[Պերեա]]յի չորրորդապետը։ Սա ամուսնացած էր իր հարևան Արաբիայի Նաբատեական արքա Արետաս Դ-ի դստեր հետ<ref>Օրմանեան Մաղաքիա արք., Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997, էջ 92, Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 329</ref>: Սակայն ժամանակի ընթացքում, չդավաճանելով իր տոհմում արմատ գցած խառնամուսնությունների սովորությանը, ինքն էլ դիմեց նման քայլի. Այցելելով իր եղբորը՝ Փիլիպպոսին, Անտիպասը սիրահարվեց եղբոր կնոջը՝ [[Հերովդիա]]յին և նրան ամուսնության առաջարկ արեց։ Հերովդիան, որ միևնույն ժամանակ դուստրն էր Հերովդես Անտիպասի ոչ հարազատ մեկ այլ եղբոր (այսինքն Անտիպասի զարմուհին էր), չմերժեց առաջարկը<ref>Barclay William. The Gospel of Mathew (vol 2), Edinburgh, 1975, p. 94</ref>: Սա հաշվի առնելով՝ Հովհաննես Մկրտիչը՝ որպես ճշմարիտ [[մարգարե]], մի քանի պատճառ ուներ Հերովդեսին հանդիմանելու.
:ա. Ամուսնություն եղբոր կնոջ հետ (Մարկ 6: 18, Մատթ. 14: 4 հմմտ. Ղևտ. 20: 21, 18: 16),
:բ. Ամուսնություն ազգականի հետ՝ արյունապղծություն