«Գրգռականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
 
== Բույսերի գրգռականություն ==
Գրգռականություն բույսերի, բուսական օրգանիզմներին հատուկ են գրգռականությունը նև դրդողականությունը։
 
Բուսական հյուսվածքներում որոշակի ուժի, տնողության և հաճախականության որնէորևէ գրգռմանը ի պատասխան զարգանում է դրդման վիճակ, որը բնորոշվում է գործողության պոտենցիալների և հոսանքի առաջացմամբ, բջիջների ու հյուսվածքների գործունեության ուժեղացմամբ։ Բույսերում ևս հայտնաբերվել են կծկվող սպիտակուցներ, որոնք շատ նման են կենդանական հյուսվածքի սպիտակուցին։ Սակայն բույսերը, որպես կանոն չունեն գրգռումը ընկալող և դրդումը հաղորդող հատուկ հյուսվածքներ, ինչպիսիք են կենդանիների նյարդային բջիջները։ Արտաքին և ներքիև գրգռիչներին արձագանքելու հատկությամբ օժտված են բույսերի բոլոր բջիջները, սակայն ավելի զգայուն են երիտասարդ բջիջները, հյուսվածքները, օրգանները, հատկապես՝ ընձյուղների գագաթները և արմատների ծայրերը։ Դրդումները հաղորդելու արագությունը կազմում է վայրկյանում մի քանի միկրոնից մինչև մի քանի սանտիմետր։ Այդ հաղորդումը կատարվում է, ըստ երևույթին [[կենսահոսանք]]ներով ու ֆիզիոլոգիական բարձր ակտիվություն ունեցող նյութերով՝ տոքսիններով։ Գրգռականությունը ընկած է բույսերի կենսագործունեության հիմքում, սակայն ավելի լավ դրսևորվում է զանազան շարժումներում՝ աճման ([[արոպիզմներ]], սողացող և փաթաթվող բույսերի, արևածաղկի զամբյուղի շարժումը), տուրգորային ([[պատկառուկի]], [[լոբի|լոբու]], [[թթվառվույտ]]ի տերևների շարժումը) և լոկոմոտոր՝ ազատ լողացող ստորին բույսերի, զոոսպորների, գամետների, քրոմոսոմների շարժումը։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}