«Գևորգ Ալթունյան (գրականագետ)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
{{այլ կիրառումներ|Գևորգ Ալթունյան (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Գևորգ Կարապետի Ալթունյան''' ([[օգոստոսի 10]], [[1881]], [[Ախալքալաք]], [[Վրաստան]] - [[1947]]{{ԱԾ}}), հայ գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ։
 
== Կենսագրություն ==
Գևորգ Ալթունյանը 1911 թվականին ավարտել է [[Բեռլինի հա­մալսարան]]ը։ Դասավանդել է Էջմիածնի [[Գևորգյան ճեմարան]]ում<ref name="ՀԳԳՀ">{{Գիրք:ՀԳԳՀ|40}}</ref>։
 
Լույս են տեսել Ալթունյանի «Հայոց նախնական պատմութիւնը ըստ Մոմզէնի» (1904), «Գերմանական նոր գրականութեան պատմութիւն» (1914), «Հայ գրի եւ տպագրութեան մեծ յոբելեանը... 1512 1912» (1912) աշխատությունները, խմբագրել է Է. Մայերի «Պատմութեան տեսական եւ մեթոդաբանական խնդիրներ» (1912) ոաումնասիրությունը, կազմել դպրոցական դասագրքեր («Կենդանաբանութեան դասագիրք», 1906), թարգմանել Յ․ Վ. Գյոթեի «Ստելլա» (1902, բոլորը՝ Վաղարշապատ, Սբ Էջմիածնի տպարան), Ի. Բերդնիկովի «Նոր պետութեան վերաբերմունքը դէպի կրօնը» (1902, Ալեքսանդրապոլ, Սանոյանի և Ստեփանյանի տպարան), «Իփիգենիան Տավրոսում» (1914, Վաղարշապատ, Սբ Էջմիածնի տպարան), Հ. Զուդերմանի «Հոգսը» (1913, Թթ., Նվարդ Աղանյանի տպարան) գործերը։ Կրասնոդարի Հայկական թատրոնում բեմադրվել են նրա «Արտաշէս թագաւոր եւ Սաթէնիկ» (1921, անտիպ), «Սասունցի Դաւթ» (1922) պիեսները<ref name="ՀԳԳՀ"/>։
 
== Ծանոթագրություններ ==
171 895

edits