«Ընդդիմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-\[\[(File:|Image:) +[[Պատկեր:)
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
[[Պատկեր:Stand in opposition city hall boston.jpg|thumb|«Դարձիր ընդդիմություն» (2001 թվական). այս մակագրությամբ բրոնզե սալաքարը տեղադրված է [[Բոստոն]]ի Հին քաղաքապետարանի շենքի դիմաց ավելի վաղ կանգնեցված [[ԱՄՆ դեմոկրատական կուսակցություն|ԱՄՆ դեմոկրատական կուսակցության]] ոչ պաշտոնական խորհրդանիշ ''էշի'' բրոնզե արձանի դիմաց և տպավորություն է ստեղծում, որ էշը նայում է մարդու ոտնահետքերին, որի վրա [[ԱՄՆ հանրապետական կուսակցություն|ԱՄՆ հանրապետական կուսակցության]] խորհրդանշան ''փիղն'' է պատկերված<ref>[http://www.oldcityhall.com/history.html Old City Hall was designed by Gridley J. F. Bryant & Arthur Gilman and was constructed between 1862 and 1865. ARCHITECTURE.]</ref><ref>[http://www.publicartboston.com/content/democratic-donkey Democratic Donkey.]</ref>]]
'''Քաղաքական ընդդիմություն''', ժամանակակից քաղաքական համակարգերի բնութագրիչներից մեկը, գործող իշխանության կողմից անտեսված խնդիրների արտահայտող։ Այն տարբեր քաղաքական համակարգերում տարբեր կերպ է ընկալվում։ ''Միակենտրոն քաղաքական համակարգերում'' պետական իշխանության հետ ցանկացած հակասություն, նրա կողմից որդեգրած քաղաքականության ու ընդունած որոշումների հետ անհամաձայնություն համարվում է [[պետական դավաճանություն]] և ազգային արժեքների ուրացում։ ''Մրցակցային քաղաքական համակարգերում'' ընդդիմության չափավոր և խելամիտ գործունեությունը ողջունելի է և ապահովում է համակագիհամակարգի ճկունությունը։ Օրինակ՝ [[Մեծ Բրիտանիա]]յում գոյություն ունի «Ձերդ գերազանցության ընդդիմություն» ինստիտուտը<ref>Соловьев А.И. Политология: Политическая теория, политические технологии: Учебник для студентов вузов, М.: Аспект Пресс, 2000, стр 243</ref>:
 
[[Ընդդիմություն]]ը հանդես է գալիս որպես հասարակության այն խնդիրների արտահայտողը, որոնք անտեսվում են իշխանական շրջանակների կողմից։ Հասարակության մեջ ընդդիմության առկայությունը կապված է հասարակության բազմազանության, տվյալ հասարակության դինամիկայի, շահերի և սկզբուքների բախման հետ։ Այն միշտ առաջ է քաշում ծրագրեր և ձգտում է հասնել դրանց իրականացմանը։ Արդյունքում կարող է խախտվել հասարակության միատարրությունը։ Հետևաբար, այն հասարակություններում, որտեղ կա ընդդիմություն, դժվար է լինում ձևավորել իշխանության կողմից առաջ քաշված մեկ միասնական նպատակ, քանի որ միշտ առաջանում է ընդդիմության պատասխան գործունեությամբ պայմանավորված [[կոնֆլիկտ]]։