«Կլոդ Ռիշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{խմբագրում եմ|Armenmir}}
{{նոր մահացած}}
{{Տեղեկաքարտ Դերասան}}
'''Կլոդ Ռոբեր Ռիշ''' ({{lang-fr|Claude Robert Rich}}; {{ԱԾ}}), ֆրանսիացի դերասան: Հիմնականում նկարահանվել է կատակերգական ժանրի կինոնկարներում: [[Սեզար (կինոմրցանակ)|Սեզար]] կինոմրցանակի դափնեկիր է:
== Կենսագրություն ==
Կլոդ Ռիշը հաճախել է [[Շառլ Դյուլեն]]ի դերասանական կուրսերին, ի հակառակ ծնողների կամքի, ովքեր ցանկանում էին, որ նա դառնա ապահովագրական գործակալ: Կուրսերն ավարտելուց հետո Ռիշը ընդունվել է Կոնսերվատորիա: Կլոդ Ռիշի առաջնախաղը մեծ կինոյում եղել է «Մեծ մանյովրներ» ֆիլմում: Մինչ 1960-ական թվականների սկիզբը Ռիշը զբաղեցրել է երկրորդ պլանի դերեր, մինչև [[Ժան Ռենուար]] նրան առաջաարկեց նկարահանվել «Ամրացված կապրալ» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն են եղել [[Ժան Պիեր Կասել]]ը և [[Կլոդ Բրասյոր]]ը:
 
1963 թվականին [[Ժորժ Լոտներ]]ը հրավիրել է Կլոդին՝ նկարահանվելու «Գանգստեր հորեղբայրները» ֆիլմում: Այնուհետև նկարահանվել է Միշել Դևիլի «Այս երեկո կամ երբեք», [[Ժյուլեն Դյուվիվյե]]ի [[Սատանան և տասը պատվիրանները]] և Ժան Պիեռ Մոկի «Մարգարտածաղկի զինակիցները» ֆիլմերում:
 
Միևնույն ժամանակ Ռիշը շարունակել է խաղալ թատերական ներկայացումներում, որոնց մի մասը գրել էր ինքը:
 
1980-ական թվականներին դերասանը ընդունել է միայն այն դերերի մարմնավորման առաջարկը, որոնց սցենարը գրավել է նրան: 1992 թվականին արժանացել է [[Սեզար (կինոմրցանակ)|Սեզար]] կինոմրցանակի՝ [[Էդուար Մոլինարո]]յի «Ընթրիք» ֆիլմի համար:
 
2000-ականներից սկսած սկսել է նկարահանվել է երկրորդ պլանի դերերում: Նա նկարահանվել է «[[Դ'Արտանյանի դուստրը]]», «Սուրբ ծննդյաн կարկանդակ», [[Աստերիքսն ու Օբելիքսը։ Առաքելությունը՝ Կլեոպատրա]] և այլ ֆիլմերում:
 
2008 թվականին դերասանը «Աստծո վրա հույս դիր, իսկ ինքդ մի սխալվիր» ֆիլմի համար դերասանը դարձյալ նոմինացվել է Սեզար կինոմրցանակի:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
[[Կատեգորիա:Ֆրանսիացի դերասաններ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կլոդ_Ռիշ» էջից