«Համագործակցային ուսուցում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
Համագործակցային հենակետային խմբերը կայուն անդամներով երկարաժամկետ խմբեր են, որոնց աշխատանքը տևում է ողջ դասընթացի, ծրագրի շրջանակներում։Խմբի անդամները միմյանց օգնում են, աջակցում, խրախուսում՝ նպաստելով առաջադրանքի կատարմանն ու գիտելիքների ձեռքբերմանը։Դրանք մշտական են և ապահովում են երկարաժամկետ, գործընկերային փոխհարաբերություններ։
== Համագործակցային ուսուցման մեթոդներ ==
# Աշակերտների թիմային առաջադիմություն
# [[Խճանկար կամ Ջիգսո|Խճանկար]]
# Շրջագայություն պատկերասրահում
# Երեք բանալի և մեկ կողպեք
# Հինգրոպեանոց ազատ շարադրանք։
 
'''Աշակերտների թիմային առաջադիմության մեթոդ''': Համագործակցային ուսուցման այս մեթոդը մշակվել է Ջոն Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Սլավինի կողմից։ Այս մեթոդը խթանում է աշակերտների ուսումնառությունը։ Այստեղ էական է այն հանգամանքը, որ գնահատվում է աշակերտների առաջընթացը։ Այս մեթոդը լուրջ խթան է ցածր առաջադիմությամբ աշակերտների համար, քանի որ նույնիսկ չնչին առաջընթացի պարագայում նրանք կարող են ներդրում ունենալ թիմի արդյունքում։ Իսկ միջին ու բարձր առաջադիմությամբ աշակերտները պետք է մի կողմից՝ օգնեն իրենց դասընկերներին, մյուս կողմից՝ կարողանան պահպանել ու բարելավել իրենց նախորդ ցուցանիշները։Այս մեթոդի առավելություններից մեկն էլ այն է, որ հնարավորություն է տրվում գնահատելու և՛ առանձին աշակերտների, և՛ խմբերին։
 
'''Խճանկար (Ջիգսո, Jigsaw)''': Խճանկարը համագործակցային [[ուսուցման մեթոդ]] է։ Այն մշակվել և փորձարկվել է [[Տեխասի A&M համալսարան]]ում` [https://ru.wikipedia.org/wiki/Аронсон,_Эллиот Էլիոթ Արոնսոնի] և նրա գործընկերների կողմից, այնուհետև լրամշակվել է Սլավինի և վերջինիս գործընկերների կողմից: Խճանկարի փուլերն են.
* նյութի ուսումնասիրություն և տեղեկատվության հավաքում,
* աշխատանք փորձագիտական խմբում,
* աշխատանք ուսումնական խմբում,
* ավարտական աշխատանք,
* ամփոփում:
 
'''Շրջագայություն պատկերասրահում''': Սա «Խճանկար» մեթոդի տարատեսակ է, որի նպատակն է փոխանակել տեղեկություններ, մշակել գաղափարներ և կատարել անդրադարձ, ինչպես նաև զարգացնել լսելու, ինքնուրույն աշխատելու, քննադատաբար և ստեղծագործաբար մտածելու, ցածրաձայն խոսելու, աշխատանքի արդյունքը ներկայացնելու հմտություններ։