«Ստեփանոս Սյունեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ My value
→‎Եպիսկոպոսական ձեռնադրությունը: Հանվել է նախադասության կրկնությունը՝ Դավիթ Հյուպատոսի մասին։
Տող 8.
Վերադառնալով Կոստանդնուպոլիս՝ եռանդուն թարգմանչական գործունեություն է ծավալում՝ խորհրդատու և համագործակից ունենալով հայազգի գիտնական իշխան Դավիթ Հյուպատոսին: Սա բարձր պաշտոն էր զբաղեցնում բյուզանդական արքունիքում՝ կայսերական սեղանապետն էր: Այնուհետև, ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, վերադառնալով Դվին՝ Ստեփանոս Սյունեցին տեսավ Հայաստանը՝ արաբներից ավերված և քարուքանդ արված, զրկված հայրենի իշխաններից, որոնցից շուրջ ութ հարյուր հոգու արաբներն այրել էին Նախիջևանի եկեղեցում: Վախճանվել էր նաև Սյունյաց Հովհան եպիսկոպոսը, և իշխաններ Բաբգենի ու Քուրդի խնդրանքով կաթողիկոս [[Դավիթ Ա Արամոնեցի]]ն (728-741 թթ.) Ստեփանոս Սյունեցուն ձեռնադրում է եպիսկոպոս և նշանակում Սյունյաց մետրոպոլիտության աթոռում:
== Հոգևոր և մշակութային գործունեություն ==
ԴեռևսՍտեփանոս Կոստանդնուպոլիսում եռանդուն թարգմանչական գործունեություն է ծավալել՝ խորհրդատու և համագործակից ունենալով Դավիթ Հիպատ անունով հայ գիտնական իշխանին։ Վերադառնալով հայրենիքՍյունեցին ծավալել է մշակութային լայն գործունեություն, կատարել է թարգմանություններ հունարենից, գրել ինքնուրույն աշխատություններ, մեկնություններ (որոնց թվում՝ Դիոնիսիոս Թրակացու «Արվեստ քերականության» հայտնի աշխատության մեկնաբանությունը), ճառեր, ինչպես նաև հոգևոր երգեր, շարականներ և կցորդներ։ Մեծ է Սյունեցու ներդրումը հոգևոր երգարվեստի, երաժշտության տեսության ու շարականագրության բնագավառում։ Նրան են պատկանում «Աւագ օրհնութեան» կանոնի շարականները։ Նրա հոգևոր երգերը տեղ են գտել Շարակնոց և Մանրուսմունք ժողովածուներում։ Ստեփանոս Սյունեցին անզուգական է իր նոր մոտիվներով, երաժշտական արվեստով ու թարմությամբ: Նա նոր հնչեղություն մտցրեց հայոց հոգևոր երգի մեջ: Հին Շարակնոցի առաջաբանում կարդում ենք Սյունեցու անունը: Սակայն սա դեռ ամբողջը չէ, քանզի նա է գրել նաև Մարտիրոսաց շարականները: Դրանք թեև վերագրվել են 11-րդ դարի կաթողիկոս [[Պետրոս Գետադարձ]]ին, սակայն Մարտիրոսաց շարականների մարտական մոտիվները, ոճը և լեզուն միանգամայն անհարիր են, այսպես կոչված, Հանգստյան շարականների ոգու և ոճի հետ, որոնք հեղինակել է Գետադարձը: Հանգստյան շարականներում ակնբախ են հուսահատական, անկումային մոտիվները, ապաշխարողական բնույթը և 11-րդ դարի լեզվաձևերն ու ոճերը: Ի դեպ, Շարակնոցում հանդիպում է ևս մեկ Ստեփանոս Սյունեցի, որ իբրև ապրել է 5-րդ դարում, սակայն ոչ մի այլ տեղում հիշատակություն չկա նրա մասին, և պետք է ենթադրել, որ խոսքը նույն ՍտեփանոսՍտեփանոսի մասին է: Ժամանակակիցները նրան կոչել են «Սիւն երկնի, խարիսխ հաւատոյ»:
Ժամանակակիցները նրան կոչել են «Սիւն երկնի, խարիսխ հաւատոյ»:
 
== Աշխատություններ ==