«Մահաբհարաթա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
Պոեմում պատվում է ռաջաների երկու ընտանիքների միջև պայքարի մասին։ Հինգ Փանդավ եղբայրներ վաղ տարիքից մնացել էին առանց հոր։ Հորեղբայրն ու հորեղբոր որդիները՝ Կաուրավները, նրանց արտաքսեցին հարազատ վայրերից։ Փանդավները մեծանալով դարձան հզոր դյուցազուններ։
 
Հարևան թագավորության թագավորը խոստացավ իր աղջկան կնության տալ նրան, ով կկարողանա նետով խփել ոսկե ձկնիկի աչքին։ Ձկնիկը կախված էր ծառից և նրա առջև պտտվում էր ճաղավոր անիվը։ Ամբողջ Հնդկաստանից հավաքվեցին երևելի մարդիկ մրցելու համար։ Սակայն նրանցից ոչ մեկը նույնիսկ չկաողացավչկարողացավ ձգել հսկայական աղեղը։ Միայն Փանդավ եղբայրներից մեկը խփեց նշանակետին։ Նա էլ ամուսնացավ թագավորի աղջկա հետ։
 
Փանդավները իրենց համար կառուցեցին շքեղ պալատ։ Սակայն Փանդավներից ավագը վեգ խաղալիս տարվեց մի նախիր, ոսկի, ձիեր, հազար ստրուկ ու ստրկուհիներ, փղեր և վերջապես, իրեն, եղբայրներին և թագավորի աղջկան։ Նրանք բոլորը դարձան ստրուկներ։ Չնայած հետագայում եղբայրները ազատվեցին, սակայն չկարողացան խաղաղ ճանապարհով վերադարձնել իրենց սեփականությունը։ Փանդավների ու Կաուրավների միջև սկսեց մահ ու կենաց կռիվ։ Աստվածները Փանդավներից մեկին նվիրեցին իրենց զենքը։ Ցեղերի մի մասը Փանդավների կողմն էր, իսկ մյուսը՝ նրանց հակառակորդների։ Նրանց միջև սկսված ճակատամարտը տևեց 18 օր։ Ճակատամարտի ընթացքում հաջողությունն ուղեկցում էր մերթ մեկին, մերթ մյուսին։ Վերջապես Փանդավները հաղթեցին և դարձան թագավորներ։