«Արգիշտի Ա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 197 բայտ ,  4 տարի առաջ
չ
Քարտեզի հավելում
(Հետ է շրջվում 4985890 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.70.16.190 (քննարկում) մասնակիցը)
չ (Քարտեզի հավելում)
 
== Արշավանքները ==
[[Պատկեր:State of Urartu combined map.jpg|ձախից|մինի|300x300փքս|[[Վանի թագավորություն|Վանի թագավորությունը]] դարերի ընթացքում]]
 
Արգիշտի Ա-ից մեզ հասած սեպագիր արձանագրությունների համաձայն նրա գահակալության հենց երկրորդ տարին (Ք.ա. 785 թ) խիստ հագեցած էր հայկական երկրամասերի միավորման գործի շարունակմանն ուղղված ձեռնարկումներով։ Այդ նպատակով նախ նա իր թագավորությանն է միավորում Դիաուխի Տայքը, որը հարուստ էր մետաղահանքերով։ Կենտրոնական իշխանությանը հարկատվության եվ պատերազմի ժամանակ զորքերի տարադրման պայմանավորվածություն է կայանում։ Արգիշտի Ա-ն նմանապես Արարատյան թագավորության սահմանների մեջ է ներառում էթիունյան դաշնության երկրամասերը եվ հարեվան տարածքները։ Ի թիվս միացրած երկրամասերի հիշատակվում են Լուշա, Կատարզա եվ Վիտերուխի միությունը, էրիախին, Աբունին (հետագայում Հավնունիք)։ Կարսի սարահարթով Արգիշտին անցնում է Զաբախա (Ջավախք) այնտեղից հասնելով Հզոր Սիրիմու լեռանը (հետագայում Սուրամի լեռներ)։ Նա վերադառնում է Վիտերուխիի ճանապարհով։ Տարեգրության մեջ Արգիշտին հայտնում է, որ «այս մեծագործությունները կատարեց մեկ տարում»։ Արգիշտի Ա-ի հյուսիսային արշավանքները շարունակեցին հաջորդ տարի։ Նա իր տերությանն է միացնում Աբիլիանի երկիրը (հետագայում Աբեղեանք գավառը), էթիունյան միության մաս կազմող Ուդուրի-Էթիունի («Ջրային էթիունի») երկրամասը Սևանա լճի հյուսիսային ավազանում, նաև այլ փոքր իշխանություններ։