«Արգիշտիխինիլի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 173 բայտ ,  4 տարի առաջ
չ
Քարտեզի հավելում
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
չ (Քարտեզի հավելում)
 
== Տեղադրություն ==
[[Պատկեր:State of Urartu combined map.jpg|մինի|[[Վանի թագավորություն|Վանի թագավորությունը]] դարերի ընթացքում]]
Գտնվում է Արարատյան դաշտի (ուրարտական Ազա երկրի) կենտրոնական մասում, Արաքս գետի միջին հոսանքի նախկին հունի ձախ ափին (այժմ՝ ՀՍՍՀ Հոկտեմբերյան շրջանի [[Նոր Արմավիր]], [[Ամասիա (Արմավիրի մարզ)|Ամասիա]], [[Նալբանդյան]], [[Հայկավան (Արմավիրի մարզ)|Հայկավան]] և [[Ջրաշեն (Արմավիրի մարզ)|Ջրաշեն]] գյուղերի միջև ընկած բարձունքների վրա)։ Առաջին հնագիտական ուսումնասիրությունը կատարել են Ա. Երիցյանը և Ա. Ուվարովը, 1870-ին։ ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը 1962-ին Արգիշտիխինիլիում սկսեց նոր, պարբերական պեղումներ։ Արգիշտիխինիլիի հիմնադրման, ինչպես նաև այնտեղ պաշտպանական, պալատական, պաշտամունքային և տնտեսական կառույցների մասին տվյալներ կան [[Արգիշտի Ա]]-ի և նրա հետնորդներ [[Սարդուրի Բ]]-ի, [[Ռուսա Ա]]-ի և [[Ռուսա Գ]]-ի 17 սեպագիր արձանագրություններում։ Պեղածո նյութերից և արձանագրություններից երևում է, որ մ.թ.ա. VIII դ. կեսին Արգիշտիխինիլին դարձել է ուրարտական թագավորության մշակութային-տնտեսական և պաշտամունքային խոշոր կենտրոն։ Արգիշտիխինիլիի կառուցապատված մասը գրավել է շուրջ 1000 հա տարածություն, որտեղ եղել են այգիներ, բանջարանոցներ, ցանքսեր։ Պեղումների ընթացքում քաղաքի բնակելի տներում հայտնաբերվել են քարե օջախներ, կավանոթներ, աղորիքներ, սանդեր, ջուլհակի գործիքներ, երկաթե մանգաղներ, դանակներ են։
<gallery widths="240" heights="240"> |lines=3