«Վանի թագավորության կառավարման իրավական հիմունքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Քարտեզի հավելում
Տող 5.
 
[[Հայկական լեռնաշխարհ]]ի հնագույն ցեղերից և ցեղաային միություններից մեզ հայտնի առաջինը պետական կազմավորման մակարդակի հասան Վանա լճի ավազանում բնակվող ցեղախմբերը։ Աշխարհագրական տարածքները, որտեղ ապրում էին այս ցեղախմբերը իստ ասորական աղբյուրների կոչվում էին «[[Նաիրի երկիր]]» և «[[Ուրուատրի]]», սակայն ուրարտացիները իրենց անվանում էին «[[Բիայնիլի]]» (սակայն գոյություն ունի տեսակետ, որ Բիայնիլին եղել է միայն Ուրարտուի ներքին՝ կենտրոնական շրջանը)։ Ռազմական նվաճումների շնորհիվ նաիրի և ուրուատրի ցեղային միավորումը կարողանում է ընդլայնել իր տիրույթները և շուրջ երեք հարյուրամյակ ([[մ.թ.ա. 880]] թ. - [[մ.թ.ա. 590]] թ.) պահել իշխանությունը [[Հայկական լեռնաշխարհ]]ի մի զգալի մասի վրա՝ ստեղծելով հին աշխարհի խոշորագույն պետութուններից մեկը՝ Ուրարտուի (Վանի) թագավորությունը<ref name="Ասլանյան-ՀՊԻՊ-29">{{Գիրք |հեղինակ = Արա Ասլանյան |վերնագիր = Հայաստանի պետության և իրավունքի պատմություն |պատասխանատու խմբագիր = Վան Արյանցժ |վայր = Երևան |հրատարակչություն = «Վան Արյան» |թվական = 2009 |էջեր = 21 |էջերի թիվ = 340 |սերիա = |ISBN = 978-9939-12-50-2 |տպաքանակ = 500}}</ref>։
[[Պատկեր:State of Urartu combined map.jpg|ձախից|մինի|[[Վանի թագավորություն|Վանի թագավորությունը]] դարերի ընթացքում]]
 
[[Ուրարտու]]ն կործանվեց [[մ.թ.ա. 590]] թվականին անցնելով [[Մարաստան]]ի տիրապետության ներքո։ Ուրարտուն մեծ նշանակություն ունեցավ [[Հայկական լեռնաշխարհ]]ում և [[Անդրկովկաս]]ում բնակվող շատ ժողովրդների՝ հատկապես [[հայեր]]ի համար, որոնք որոշակի առումով (քաղաքական, աշխարհագրական, էթնիկական և մշակութային տեսանկյուններից) դարձան ուրարտացիների ժառանգորդները<ref name="Ասլանյան-ՀՊԻՊ-29" />։