«Երվանդաշատ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 108 բայտ ,  4 տարի առաջ
չ
Քարտեզի հավելում
չ (Քարտեզի հավելում)
{{Այլ կիրառումներ|Երվանդաշատ (այլ կիրառումներ)}}
{{unreferenced}}
[[Պատկեր:Capitals of Armenia.tif|ձախից|մինի|Հայաստանի մայրաքաղաքները]]
 
'''Երվանդաշատ''', [[Երվանդունիներ]]ի թագավորության վերջին [[մայրաքաղաք]]ը։ Հիմնադրել է [[Երվանդ Դ Վերջին]] թագավորը մթա III դ վերջին, [[Այրարատ]] նահանգի [[Արշարունիք|Երասխաձոր]] գավառում։ Երվանդը արքունիքը փոխադրում է միակտուր ապառաժ բլուրի վրա, որը շրջապատում է [[Երասխ գետ|Երասխը]], կառուցում նոր մայրաքաղաք։ Նա բլուրը պարսպապատում է, պատերի մեջ դնում է պղնձյա դռներ, ներքևից մինչև դռները կառուցում երկաթե սանդուղքներ, և դրանց մեջ՝ որոգայթներ դավադիրներին բռնելու նպատակով, քաղաքին ջուր մատակարարելու համար մինչև գետի մակերևույթը, պարիսպների տակ տեղ–տեղ փորել է տալիս։ Սակայն մայրաքաղաքը տեղափոխվել է ոչ այնքան բնակլիմայական պայմաների, որքան քաղաքական անցքերի պատճառով. [[Արմավիր]]ին տիրել է Արտաշեսը, ուստի Երվանդը հարկադրված էր նոր մայրաքաղաք հիմնադրել։ Երվանդաշատը մեծ քաղաք է եղել, որտեղ բացի հայերից բնակվել է նաև [[Տիգրան Մեծ]]ի օրոք նվաճված երկրներից գաղթեցված բնակչություն։