«Հայաստան»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ (Պատմական քարտեզների ավելացում)
չNo edit summary
 
[[Արտաշես Ա]]-ն (մ.թ.ա. 189-160) իրականացրել է բազմաթիվ բարեփոխումներ, որոնք նպաստել են պետության տնտեսության զարգացմանը։ Ռազմական բարեփոխումների շնորհիվ նա ընդարձակեց երկրի սահմանները և միավորեց երկրից անջատած ծայրագավառները։ Արարատյան դաշտի [[Խոր վիրապ]] կոչվող վայրում հիմնվեց [[Արտաշատ (մայրաքաղաք)|Արտաշատ]] քաղաքը, որը ժամանակակիցների կողմից երբեմն անվանվում էր «Հայկական Կարթագեն», քանի որ քաղաքի կառուցման վայրն ընտրել էր Հանիբալը։
[[Պատկեր:Armenian Empire of Tigran II the Great.tif|ձախից|մինի|Հայաստանը Տիգրաբ[[Տիգրան Մեծ|Տիգրան Բ Մեծի]] օրոք]]
Հայաստանը [[Արտաշեսյաններ]]ի օրոք հզորության գագաթնակետին հասավ [[Արտաշես Ա]]-ի թոռան՝ [[Տիգրան Մեծ]]ի օրոք (մ.թ.ա. 95-55)։ Նա գրավեց [[Ծոփք]]ը, որտեղ իշխում էր Զարեհի հետնորդ Արտանեսը և ազատագրեց պարթևականների տիրապետության տակ գտնվող հայկական հողերը, իսկ մ.թ.ա. 83 թվականին՝ Սելևկյանների պետությունը և մայրաքաղաք [[Անտիոք]]ը, որն ուներ ավելի քան կես միլիոն բնակչություն։ Տիգրան Մեծի տերությունը ավանդաբար ընդունված է անվանել «Ծովից ծով Հայաստան»: Ի նշան հզորության և աշխարհակալ պետության՝ մ.թ.ա 80 թվականին [[Հայկական Տավրոս]]ի մատույցներում հիմնվեց նոր մայրաքաղաք՝ [[Տիգրանակերտ (մայրաքաղաք)|Տիգրանակերտը]], որը շրջափակված էր բարձր բերդապարիսպներով։ Տիգրանակերտն ու Արտաշատը միմյանց հետ կապված էին «Արքունի ճանապարհ»-ով։ Մ.թ.ա. 69 թվականին մայրաքաղաքը գրավվեց հռոմեացի [[Լուկուլլոս]]ի կողմից՝ [[հայ-հռոմեական պատերազմ]]ի ընթացքում (մ.թ.ա. 69-66)։ Մ.թ.ա. 66 թվականին Հայաստանը ծանր հաշտության պայմանագիր կնքեց, որի արդյունքում [[Տիգրան Մեծ]]ը հրաժարվեց իր նվաճած հողերից, և պարտավորվեց տարեկան 600 տաղանդ ռազմատուգանք վճարել և հարկ եղած դեպքում [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրությանը]] օգնել զորքով։
 
 
II-III դարերում՝ մինչև [[Սասանյան հեղաշրջում Պարսկաստանում և Մեծ Հայքի թագավորությունը|226 թվականի հեղաշրջումն Իրանում]], Հայաստանը շարունակում էր լինել համեմատաբար խաղաղ վիճակում՝ հովանավոր Հռոմի և դաշնակից Պարթևստանի հարևանությամբ։ Հայաստանում Արտաշատից ոչ հեռու հիմնադրվում է նոր մայրաքաղաք [[Վաղարշապատ]]ը։ Իրանում իշխանության գալուց հետո [[Սասանյան Պարսկաստան|Սասանյանները]] ցանկանում են գահընկեց անել նաև հայ Արշակունիներին և Պարսկաստանին միացնել Մեծ Հայքի թագավորությունը։ IV դարի սկզբին՝ 301 թվականին, հայոց արքա [[Տրդատ Գ Մեծ]]ը (287-330) [[քրիստոնեություն]]ն ընդունում է որպես [[Քրիստոնեության ընդունումը Հայաստանում|հայոց պետության պաշտոնական կրոն]]՝ [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչին]] կաթողիկոսական գլխավորությամբ։ Երկրորդ դարակազմիկ իրադարձությունը [[Ավատատիրական կարգերի հաստատումը Հայաստանում|ավատատիրական կարգերի հաստատումն]] էր։ Տրդատի որդու՝ [[Խոսրով Գ Կոտակ]]ի օրոք (331-338) կառուցվում է ևս մեկ մայրաքաղաք՝ [[Դվին]]ը:
[[Պատկեր:Arshakid Armenia 298-387.tif|ձախից|մինի|[[Մեծ Հայք|Մեծ Հայքը]] 298-387 թթ.]]
[[Արշակ Բ]] Արշակունու օրոք (350-368) սրվում են հարաբերությունները պարսից արքա [[Շապուհ Բ Երկարակյաց]]ի (309-379) հետ։ Երկրում սկսվում է ներքին լարվածություն, ապա այն ներքաշվում է պատերազմի մեջ։ Արդյունքում հայոց թագավորը փակվում է Անհուշ բերդում, իսկ իր որդին՝ [[Պապ թագավոր|Պապը]], գահ է բարձրանում հռոմեացիների օգնությամբ։ Որոշ ժամանակ անց՝ 387 թվականին Հայաստանը [[Հայաստանի առաջին բաժանում|առաջին անգամ բաժանվում է]] երկու մասի։ Հռոմեական (Արևմտյան) Հայաստանում թագավոր է կարգվում Պապի որդի [[Արշակ Գ]]-ն (378-389), իսկ մնացած երկրում՝ [[Խոսրով Դ]]-ն (384-389)։ Վերջինիս որդի [[Վռամշապուհ]]ի (389-415) օրոք՝ 405 թվականին, [[Մեսրոպ Մաշտոց]]ը ստեղծում է [[Հայոց գրերի գյուտ|հայերենի այբուբենը]]<ref name=aghayan_hay_jox_patmutyun_2>Ծ. Պ. Աղայան. «Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ» էջ 21-24:</ref>: 428 թվականին ներքին երկպառակությունների արդյունքում հայոց պետականությունը կործանվում է։