«Հայաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Պատմական քարտեզների ավելացում
Տող 141.
 
[[Միջին քարի դար]]ի հուշարձանների թիվը լեռնաշխարհի սահմաններում դեռևս չի անցնում 35-ից, որոնք ինչպես բացօթյա կայաններ ու հնավայրեր են, այնպես էլ քարայր կացարաններ ու ժայռածածկեր։ Այժմյան Հայաստանի տարածքում այս փուլի հուշարձաններ կան [[Ապարան]]ի գոգավորությունում։
 
[[Պատկեր:Azokh Cave4.jpg|մինի|ձախից|[[Ազոխ (քարանձավ)|Ազոխի քարանձավ]]]]
[[Նոր քարի դար]]ի ընթացքում՝ մ.թ.ա. 8 հազարամյակի վերջերից, արդեն գոյություն ունեին կայացած երկրագործական հասարակություններ։ 1990-ական թվականների առաջին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափին պեղված հնավայրի տվյալները եկան փաստելու, որ այստեղ կայուն բնակատեղիներ հիմնող առաջին համայնքները հանդես են գալիս արդեն մ.թ.ա. X հազարամյակից։ Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ դարձավ, որ [[Հայկական Տավրոս]]ից հյուսիս ընկած շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական արմատներ ունի։ [[Եդեսիա]]յի մոտ գտնվող [[Պորտաբլուր]] հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտերում բացվել է 1000 քառ. մետր տարածք զբաղեցնող մի հրապարակ, որի հարևանությամբ պեղվել են այսպես կոչված «սալե կոթողների տունը» և «գանգերի տունը»: Այս հասարակության կյանքում մեծ տեղ են զբաղեցրել հավատալիքներն ու ծեսերը, որոնք գերազանցապես կապված էին նախնիների պաշտամունքի և ցլի պաշտամունքի հետ։ Պորտաբլուրում բացվել են [[Երկիր]] մոլորակի վրա մինչ օրս հայտնի ամենահին տաճարները։ Այստեղ հայտնաբերվել են մոտ 700 քարե արձանիկներ։
 
Տող 155.
[[Պատկեր:Urartian Fresco02.jpg|մինի|[[Էրեբունի ամրոց]]ի որմնանկար]]
[[Պատմական Հայաստան]]ի տարածքում առաջացած հնագույն պետությունը [[Վանի թագավորություն]]ն էր (Ուրարտու)՝ [[Վան]] մայրաքաղաքով ([[Մ.թ.ա. IX–րդ դար|մ.թ.ա. IX]]-[[մ.թ.ա. VI դար|VI դարեր]])։ Այն հզորության գագաթնակետին է հասել [[Մենուա]] (մ.թ.ա. 810-786), [[Արգիշտի Ա]] (մ.թ.ա. 786-764) և [[Սարդուրի Բ]] (մ.թ.ա. 764-735) թագավորների օրոք՝ զբաղեցնելով [[Հայկական լեռնաշխարհ]]ի տարածքը, Արևմտյան [[Իրան]]ը, Հարավային [[Միջագետք]]ը, [[Միջերկրական ծով]]ի ափամերձ տարածքները։ [[Արարատյան դաշտ]]ի տարածքում հիմնադրվել են [[Թեյշեբաինի]], [[Արգիշտիխինիլի]] և [[Էրեբունի]] քաղաք-ամրոցները. վերջինիս անվան հետ է ընդունված կապել Հայաստանի ներկայիս մայրաքաղաք [[Երևան]]ի անունը։
[[Պատկեր:State of Urartu combined map.jpg|ձախից|մինի|Վանի թագավորությունը]]
 
Վանի թագավորությունից մեզ են հասել բազմաթիվ քարե արձանագրություններ, բերդերի ու տաճարների մնացորդներ, որոնք վկայում են պետության հարուստ մշակույթի ու զարգացած պետական համակարգի մասին։ Մ.թ.ա. VIII դարի կեսերից սկսած Վանի թագավորությունը թուլանում և անկում է ապրում [[Ասորեստան]]ի և [[Հյուսիսային Կովկաս]]ի ցեղերի՝ սկյութների ու կիմմերների դեմ պատերազմների արդյունքում։ Ուրարտուի վերջին թագավոր [[Ռուսա Դ]]-ն իշխել է մ.թ.ա. 609 - 590 (կամ 585) թվականներին, որից հետո Վանի թագավորությունը դադարել է գոյություն ունենալ։ Հայերը կամ նրանց անմիջական նախնիները բնակվել են Վանի թագավորության տարածքում, և նրան հաջորդած Երվանդունյաց թագավորությունը եղել է զուտ հայկական։[[Պատկեր:Azokh Cave4.jpg|մինի|[[Ազոխ (քարանձավ)|Ազոխի քարանձավ]]]]Համաշխարհային պատմագիտության մեջ չկա միարժեք կարծիք Վանի թագավորության և հայ ժողովրդի կապի մասին։ Գիտնականների զգալի մասը առանձնացնում է ուրարտական լեզուն և մշակույթը հայկականից՝ համարելով, որ հայկական ցեղերը գերիշխանության են հասել Հայկական լեռնաշխարհի տարածքում միայն Վանի թագավորության կործանումից հետո։ Ըստ մեկ այլ վարկածի, որն ընդունվում է մի քանի հայ պատմաբանների կողմից, Վանի կամ Արարատյան թագավորությունը ի սկզբանե եղել է զուտ հայկական կազմավորում, և մ.թ.ա. VI դարի սկզբում տեղի է ունեցել ընդամենը իշխող դինաստիայի փոփոխություն։
 
Համաշխարհային պատմագիտության մեջ չկա միարժեք կարծիք Վանի թագավորության և հայ ժողովրդի կապի մասին։ Գիտնականների զգալի մասը առանձնացնում է ուրարտական լեզուն և մշակույթը հայկականից՝ համարելով, որ հայկական ցեղերը գերիշխանության են հասել Հայկական լեռնաշխարհի տարածքում միայն Վանի թագավորության կործանումից հետո։ Ըստ մեկ այլ վարկածի, որն ընդունվում է մի քանի հայ պատմաբանների կողմից, Վանի կամ Արարատյան թագավորությունը ի սկզբանե եղել է զուտ հայկական կազմավորում, և մ.թ.ա. VI դարի սկզբում տեղի է ունեցել ընդամենը իշխող դինաստիայի փոփոխություն։
 
==== Երվանդունիների թագավորություն ====
{{Հիմնական հոդված|Երվանդունիների թագավորություն}}
[[Պատկեր:Silver Rhyton.jpg|մինի|ձախից|[[Երզնկա]]յում գտնված արծաթյա պտյակ]]
[[Պատկեր:Armenia & Achaemenid Persia.tif|ձախից|մինի|Հայաստանն Աքեմենյան տերության օրոք]]
Մ.թ.ա. 570-ական թվականներին [[Մերձավոր Արևելք]]ի քաղաքական ասպարեզում է հայտնվում [[Երվանդունիների թագավորություն]]ը։ Հայաստանի պետական -սահմանները համընկել են ճիշտ [[Ուրարտու|Արարատյան տերության]] և հայ ժողովրդի էթնիկական սահմաններին։ Դրա մասին են վկայում հույն պատմիչ [[Հերոդոտոս]]ի, ասորի ճանապարհորդ [[Մար Աբաս Կատինա]]յի և այլոց աշխատությունները։ [[Երվանդ Ա]] Հայկազյանի որդին՝ [[Տիգրան Ա]]-ն (մ.թ.ա. մոտ 560-535), պարսից Աքեմենյան արքա [[Կյուրոս Բ Մեծ]]ի հետ [[մ.թ.ա. 550]] թվականին մասնակցել է Մարաստանի, իսկ 538/537 թվականին [[Բաբելոն]]իայի թագավորությունների կործանմանը։ [[Հայկազյան-Երվանդունիներ]]ը շարունակաբար գահակալել են մինչև մ.թ.ա. III դարի վերջը։
 
[[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] արշավանքներից և [[մ.թ.ա. 331]] թվականին Աքեմենյան տիրակալության անկումից հետո, Հայաստանում գահակալող [[Երվանդ Գ]]-ն իրեն հռչակել է անկախ թագավոր (մ.թ.ա. 331 - մոտ 300) և պայքարել հունա-մակեդոնական նվաճողների դեմ։ Նրա աջակցությամբ [[մ.թ.ա. 331]] թվականին Փոքր Հայքի թագավոր է հռչակվել զորավար և նրա թերևս մերձավոր ազգական Միթրաուստեսը (Միհրվահիշտ)։ Երվանդ Գ արքան, հակահարված հասցնելով Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Մեմնոնի և [[Սելևկոս Նիկատոր]]ի ոտնձգություններին, հաջողությամբ պաշտպանել է [[Մեծ Հայք]]ի թագավորության անկախությունը։ Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանել են նաև փոքրասիական մի քանի պետություններ՝ [[Փոքր Հայք]]ի, [[Պոնտոս]]ի և [[Կապադովկիա]]յի թագավորությունները։
[[Պատկեր:Armenia and Alexander the Great.tif|ձախից|մինի|Հայաստանը Ալեքսանդ Մեծի արշավանքների օրոք]]
 
Մ.թ.ա. III դարի ընթացքում Մեծ Հայքից անջատվում են [[Ծոփքի թագավորություն|Ծոփքի]] և [[Կոմմագենե]]ի թագավորությունները, որտեղ նույնպես իշխում էին [[Երվանդունիներ]]ը։ Նրանք հատում են սեփական դրամները, կառուցում քաղաքներ ու բերդեր։ Հայաստանը կորցնում է միասնականությունը, ինչը վտանգ է հանդիսանում իր անկախության համար։ Ծայրագավառներից շատերը անցնում են հարևան պետությունների ազդեցության և գերիշխանության տակ։
 
Տող 177 ⟶ 176՝
 
[[Արտաշես Ա]]-ն (մ.թ.ա. 189-160) իրականացրել է բազմաթիվ բարեփոխումներ, որոնք նպաստել են պետության տնտեսության զարգացմանը։ Ռազմական բարեփոխումների շնորհիվ նա ընդարձակեց երկրի սահմանները և միավորեց երկրից անջատած ծայրագավառները։ Արարատյան դաշտի [[Խոր վիրապ]] կոչվող վայրում հիմնվեց [[Արտաշատ (մայրաքաղաք)|Արտաշատ]] քաղաքը, որը ժամանակակիցների կողմից երբեմն անվանվում էր «Հայկական Կարթագեն», քանի որ քաղաքի կառուցման վայրն ընտրել էր Հանիբալը։
[[Պատկեր:Armenian Empire of Tigran II the Great.tif|ձախից|մինի|Հայաստանը Տիգրաբ Բ Մեծի օրոք]]
 
Հայաստանը [[Արտաշեսյաններ]]ի օրոք հզորության գագաթնակետին հասավ [[Արտաշես Ա]]-ի թոռան՝ [[Տիգրան Մեծ]]ի օրոք (մ.թ.ա. 95-55)։ Նա գրավեց [[Ծոփք]]ը, որտեղ իշխում էր Զարեհի հետնորդ Արտանեսը և ազատագրեց պարթևականների տիրապետության տակ գտնվող հայկական հողերը, իսկ մ.թ.ա. 83 թվականին՝ Սելևկյանների պետությունը և մայրաքաղաք [[Անտիոք]]ը, որն ուներ ավելի քան կես միլիոն բնակչություն։ Տիգրան Մեծի տերությունը ավանդաբար ընդունված է անվանել «Ծովից ծով Հայաստան»: Ի նշան հզորության և աշխարհակալ պետության՝ մ.թ.ա 80 թվականին [[Հայկական Տավրոս]]ի մատույցներում հիմնվեց նոր մայրաքաղաք՝ [[Տիգրանակերտ (մայրաքաղաք)|Տիգրանակերտը]], որը շրջափակված էր բարձր բերդապարիսպներով։ Տիգրանակերտն ու Արտաշատը միմյանց հետ կապված էին «Արքունի ճանապարհ»-ով։ Մ.թ.ա. 69 թվականին մայրաքաղաքը գրավվեց հռոմեացի [[Լուկուլլոս]]ի կողմից՝ [[հայ-հռոմեական պատերազմ]]ի ընթացքում (մ.թ.ա. 69-66)։ Մ.թ.ա. 66 թվականին Հայաստանը ծանր հաշտության պայմանագիր կնքեց, որի արդյունքում [[Տիգրան Մեծ]]ը հրաժարվեց իր նվաճած հողերից, և պարտավորվեց տարեկան 600 տաղանդ ռազմատուգանք վճարել և հարկ եղած դեպքում [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրությանը]] օգնել զորքով։
 
Տող 188 ⟶ 187՝
 
II-III դարերում՝ մինչև [[Սասանյան հեղաշրջում Պարսկաստանում և Մեծ Հայքի թագավորությունը|226 թվականի հեղաշրջումն Իրանում]], Հայաստանը շարունակում էր լինել համեմատաբար խաղաղ վիճակում՝ հովանավոր Հռոմի և դաշնակից Պարթևստանի հարևանությամբ։ Հայաստանում Արտաշատից ոչ հեռու հիմնադրվում է նոր մայրաքաղաք [[Վաղարշապատ]]ը։ Իրանում իշխանության գալուց հետո [[Սասանյան Պարսկաստան|Սասանյանները]] ցանկանում են գահընկեց անել նաև հայ Արշակունիներին և Պարսկաստանին միացնել Մեծ Հայքի թագավորությունը։ IV դարի սկզբին՝ 301 թվականին, հայոց արքա [[Տրդատ Գ Մեծ]]ը (287-330) [[քրիստոնեություն]]ն ընդունում է որպես [[Քրիստոնեության ընդունումը Հայաստանում|հայոց պետության պաշտոնական կրոն]]՝ [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչին]] կաթողիկոսական գլխավորությամբ։ Երկրորդ դարակազմիկ իրադարձությունը [[Ավատատիրական կարգերի հաստատումը Հայաստանում|ավատատիրական կարգերի հաստատումն]] էր։ Տրդատի որդու՝ [[Խոսրով Գ Կոտակ]]ի օրոք (331-338) կառուցվում է ևս մեկ մայրաքաղաք՝ [[Դվին]]ը:
[[Պատկեր:Arshakid Armenia 298-387.tif|ձախից|մինի|Մեծ Հայքը 298-387 թթ.]]
 
[[Արշակ Բ]] Արշակունու օրոք (350-368) սրվում են հարաբերությունները պարսից արքա [[Շապուհ Բ Երկարակյաց]]ի (309-379) հետ։ Երկրում սկսվում է ներքին լարվածություն, ապա այն ներքաշվում է պատերազմի մեջ։ Արդյունքում հայոց թագավորը փակվում է Անհուշ բերդում, իսկ իր որդին՝ [[Պապ թագավոր|Պապը]], գահ է բարձրանում հռոմեացիների օգնությամբ։ Որոշ ժամանակ անց՝ 387 թվականին Հայաստանը [[Հայաստանի առաջին բաժանում|առաջին անգամ բաժանվում է]] երկու մասի։ Հռոմեական (Արևմտյան) Հայաստանում թագավոր է կարգվում Պապի որդի [[Արշակ Գ]]-ն (378-389), իսկ մնացած երկրում՝ [[Խոսրով Դ]]-ն (384-389)։ Վերջինիս որդի [[Վռամշապուհ]]ի (389-415) օրոք՝ 405 թվականին, [[Մեսրոպ Մաշտոց]]ը ստեղծում է [[Հայոց գրերի գյուտ|հայերենի այբուբենը]]<ref name=aghayan_hay_jox_patmutyun_2>Ծ. Պ. Աղայան. «Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ» էջ 21-24:</ref>: 428 թվականին ներքին երկպառակությունների արդյունքում հայոց պետականությունը կործանվում է։
 
Տող 199 ⟶ 198՝
 
440-ական թվականներին պարսից արքունիքը որդեգրեց մարզպանական Հայաստանի պետական ինքնավարությունը վերացնելու և այն պարսկական սովորական նահանգի վերածելու քաղաքականություն։ Դրան հաջորդեց 447 թվականին անցկացված աշխարհագիրը (մարդահամար և եկամուտների հաշվառում), մեհյանների ու ատրուշանների կառուցումը։ Պարսից շահ [[Հազկերտ Բ]]-ն 449 թվականին հատուկ հրովարտակով հայոց նախարարներից պահանջեց ուրանալ [[քրիստոնեություն]]ը և ընդունել [[զրադաշտականություն]]ը, որով հայերը կզատվեին հարևան բյուզանդացիներից և աստիճանաբար կձուլվեին պարսիկներին։ Հայերը մերժում են այս պահանջը և ընդվզում պարսիկների դեմ սպարապետ [[Վարդան Մամիկոնյան]]ի գլխավորությամբ։ 450 թվականին սկսվում է [[Վարդանանց պատերազմ]]ը, որն ավարտվում է [[Ավարայրի ճակատամարտ]]ով (մայիսի 26, 451 թվական)։ Հայերը հետագայում ևս ստիպված են եղել պայքարել ինքնուրույնությունը պահպանելու համար ([[Վահանանց պատերազմ]], 481-484, [[Կարմիր Վարդանի ապստամբություն]], 571-572), ինչի արդյունքում տեղի է ունեցել [[Հայաստանի երկրորդ բաժանում]]ը (591) և երկրի հիմնական մասն անցել է [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրությանը]]:
[[Պատկեր:Provinces of Greater Armenia.tif|մինի|Մեծ Հայքի նահանգներն ըստ «Աշխարհացոյց»-ի]]
 
Հայաստանի բյուզանդական հատվածում ևս կայսրերը վարում էին ձուլման քաղաքականություն։ [[Հուստինիանոս Ա]] կայսրը (527-565), ով ձգտում էր վերականգնել նախկին Հռոմեական կայսրության հզորությունը, իրեն էր ենթարկել [[Հյուսիսային Աֆրիկա]]ն, [[Իսպանիա]]ն ու [[Իտալիա]]յի որոշ գավառներ։ Նա վերացնում է հորից ավագ որդի ժառանգության իրավունքը, ինչի արդյունքում հայ նախարարական տների հզորությունը վերանում է, և նրանք վերածվում են շարքային բերդատերերի։ Հայ նախարարներին ստիպում էին մեկնել կայսրության սահմաններ՝ պայքարելու թշնամիների դեմ։ Հիշարժան է [[Սմբատ Դ Բագրատունի|Սմբատ Բագրատունու]] ըմբոստացումը [[Մորիկ]] կայսեր դեմ։ Դրա արդյունքում կայսրը նրան նետել տվեց [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] կրկեսի գազանների առջև՝ հոշոտման։ Հայ նախարարը կարողացավ հաղթել ցուլին, առյուծին ու արջին, ապա ազատ արձակվեց։
 
Տող 224 ⟶ 223՝
{{Հիմնական հոդված|Կիլիկիայի հայկական իշխանություն|Կիլիկիայի հայկական իշխանություն}}
[[Պատկեր:Portrait of Levon V in manuscript of Armenian translation of Assises d'Antioche.jpg|մինի|ձախից|[[Լևոն Ե]] թագավորի (1320-1342) մանրանկարը, հեղինակ՝ [[Սարգիս Պիծակ]] (1331)]]
[[Պատկեր:Cilician Armenia.tif|ձախից|մինի|Կիլիկյան Հայաստան]]
[[Հայկական լեռնաշխարհ]]ի հարավային սահմանների մոտ գտնվում է [[Կիլիկիա]] երկրամասը ([[հունարեն]]՝ «կալիս», «կալիկա», թարգմանաբար՝ նշանակում են «քարքարոտ»)։ Ունեցել է երեք հիմնական շրջան՝ լեռնային, դաշտային և բլորոտ կամ քարքարոտ։ Բնակեցված է եղել տարբեր ազգերով ու ժողովուրդներով, որոնցից առավել մեծաքանակ էին [[հույներ]]ն ու [[ասորիներ]]ը։ [[Հայեր]]ը հաստատվել են մ․թ․ա․ 1-ին դարից սկսած, երբ Կիլիկիան գրավվել է [[Տիգրան Մեծ]]ի կողմից։ Հայերի խմբերը ավելի են շատացել [[Պավլիկյան շարժում|Պավլիկյան]] և [[թոնդրակյան շարժում]]ներից հետո։ Զարգացած միջնադարում [[Անիի թագավորություն|Անիի թագավորության]] անկումից հետո (1045) հայերի հոսքը ստվարացել է։
 
Տող 250.
XIX դարի սկզբին Ռուսական կայսրությունն ընդարձակվում է հարավ։ 1801 թվականին, վրաց վերջին թագավոր [[Գեորգի XII]] Բագրատունին Ռուսաստանին է կտակում [[Քարթլի-Կախեթի թագավորություն]]ը (Արևելյան Վրաստանը)։ Դրա հետ միասին Ռուսաստանին են անցնում [[Ջավախք]]ի մի մասը, [[Լոռու մարզ|Լոռի-Փամբակը]] և [[Տավուշի մարզ|Ղազախ-Շամշադինը]]: Մինչ այդ երկիրը գտնվում էր Իրանի կազմում, ուստի շահը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին։
[[Պատկեր:Aleksandrapol (Gyumri) in 19th century.jpg|մինի|Գյումրի ([[Ալեքսանդրապոլ]]) քաղաքը ռուսական շրջանում]]
[[Պատկեր:Capitals of Armenia.tif|ձախից|մինի|Հայոց մայրաքաղաքները]]
Ռուս-պարսկական [[Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)|առաջին պատերազմի]] արդյունքում 1813 թվականին Ռուսաստանին է անցնում գրեթե ամբողջ [[Հարավային Կովկաս]]ը, այդ թվում՝ նաև [[Շիրակի մարզ|Շիրակը (Շորագյալ)]], [[Սյունիքի մարզ|Սյունիքը (Զանգեզուր)]] և [[Արցախ (նահանգ)|Արցախը (Ղարաբաղ)]]: Գոհ չմնալով այդ պատերազմի արդյունքից՝ գահաժառանգ Աբբաս-Միրզան 1826 թվականին առանց պատերազմ հայտարարելու ներխուժում է Արցախ և պաշարում [[Շուշիի բերդ]]ը։ Ռուսները հայերի օգնությամբ կարողանում են դուրս գալ պաշարումից, և 1827 թվականի հոկտեմբերի 1-ին ազատագրում են Երևանը։ 1828 թվականին [[Թուրքմենչայ]]ում կնքվում է [[Թուրքմենչայի պայմանագիր|ռուս-պարսկական պայմանագիր]], որով հաստատվում է ներկայիս Իրանի սահմանը։ Այնտեղի հայաբնակ գավառներից Արևելյան Հայաստան են տեղափոխվում 42 000 հայեր։ [[Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)|Ռուս-թուրքական պատերազմի]] արդյունքում Ռուսաստանին միանում են [[Ախալցխա]]ն ու [[Ախալքալաք]]ը, և Արևելյան Հայաստան են հայրենադարձվում 75-80 հազար հոգի։ Ձևավորվում են [[Երևանի նահանգ|Երևանի]] և [[Ելիզավետպոլի նահանգ]]ները:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հայաստան» էջից