«Լուսինյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ Քարտեզի հավելում
Տող 26.
 
Լուսինյանների իշխան Գյուին կամ Գվիդոնը, որը Բաղդին թագավորի փեսան էր, նրանից ժառանգեց [[Երուսաղեմի թագավորություն|Երուսաղեմի]] գահը։ [[1187]] թվականին Գվիդոնին հաղթեց և գերվեց Եգիպտոսի սուլթան [[Սալահ ալ–Դին]]ի կողմից, սակայն Անգլիայի միջնորդությամբ ազատվեց և կարգվեց [[Կիպրոսի թագավորություն|Կիպրոսի թագավոր]]՝ հիմնադրելով Լուսինյանների արքայատունը։ Գվիդոնին հաջորդեց եղբայրը՝ Ամորին, իսկ նրան՝ որդին՝ Հենրիկոսը։ Վերջինիս գահաժառանգ որդի Ամորի Բ [[1293]] թվականին ամուսնացավ Կիլիկիայի Հայոց թագավոր [[Լևոն Գ]] Հեթումյանի դստեր՝ Զապելի հետ։
[[Պատկեր:Cilician Armenia.tif|ձախից|մինի|Կիլիկյան Հայաստան]]
 
[[1310]] թվականին [[Ամորի Բ]]–ի դավադրական սպանությունից հետո Զապելը հինգ զավակի հետ ապաստանեց Կիլիկիայի լատինամոլ թագավոր [[Լևոն Ե]]–ի արքունիքում։ [[1342]] թվականին Լևոն Ե-ն հանկարծամահ եղավ 22–ամյա հասակում՝ առանց գահաժառանգ թողնելու։ [[1343]] թվականին Զապելի կրտսեր որդի Գվիդոնը հայկական ծեսով օծվեց Կիլիկիայի Հայոց թագավոր՝ [[Կոստանդին Գ]] անունով։ Նրա լատինամոլ քաղաքականությունը սրեց դժգոհությունները երկրում։