«Զապել»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 92 բայտ ,  4 տարի առաջ
չ
Քարտեզի հավելում
No edit summary
չ (Քարտեզի հավելում)
| կալանք = [[Վարդգես Սուրենյանց]], «Զապել թագուհու վերադարձը» (1909)
}}
[[Պատկեր:Cilician Armenia.tif|ձախից|մինի|Կիլիկյան Հայաստան]]
'''Զապել''' (1215-1252), [[Կիլիկիա]]յի Հայոց թագուհի 1222–ից։ [[Լևոն Բ]]–ի դուստրը։ Հոր կամքով նշանակվել է գահաժառանգ՝ խնամակալ ունենալով [[Կոստանդին]] իշխանին։ [[Լևոն Բ]]–ի մահից հետո գահի շուրջն սկսված վեճերը հարթելու նպատակով 1222–ին [[Կիլիկիա]]յի իշխանները Զապելին ամուսնացրել են [[Անտիոք]]ի դքսության իշխանազն [[Ֆիլիպ]]ի հետ։ Վերջինս լատինամոլ քաղաքականություն վարելու համար 1224–ին գահընկեց արվեց և բանտարկվեց։ 1226–ին Զապելն ամուսնացել է Կոստանդինի որդու՝ [[Հեթում Ա]]–ի հետ։ 1238–ին ամուսնու հետ վերաշինել է տվել Անդուլ մենաստանը և դարձրել ամառանոց։ 1241–ին հիմնել է հիվանդանոց։ Զապելը ունեցել է հինգ դուստր և երեք որդի, որոնցից կրտսերը՝ [[Լևոն Գ]], 1270–ին ժառանգել է գահը։ Զապելը թաղվել է [[Դրազարկ]]ում։ Պահպանվել են Զապելի և [[Հեթում Ա]]–ի պատկերներով դրամներ։