«Հեթում Ա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 92 բայտ ,  4 տարի առաջ
չ
Քարտեզի հավելում
չ (Քարտեզի հավելում)
 
== Հեթում Ա-ի վարած արտաքին քաղաքականությունը ==
[[Պատկեր:Cilician Armenia.tif|ձախից|մինի|Կիլիկյան Հայաստան]]
Հեթում Առաջինի անվան հետ են կապված [[Կիլիկիայի Հայկական Թագավորություն|Կիլիկիայի թագավորության]] արտաքին քաղաքականության երեք նշանակալից հաջողությունները։ Նրա օրոք է, որ իր վերելքի շրջանն ապրող [[Ռումի սուլթանություն]]ը չեզոքության քաղաքականություն որդեգրեց Կիլիկյան Հայաստանի նկատմամբ, մոնղոլների հետ կնքվեց ռազմավարական դաշինք և Անտիոքի իշխանապետության նկատմամբ փաստացի հայկական պրոտեկտորատ հաստատվեց։ Հարկ է նշել նաև, թե ինչպես են ժամանակակիցները արտահայտվել Հեթումի մասին։ Միջնադարյան պատմագիրները նրան տվել են բազմաթիվ պատվանուններ՝ «Աստվածասեր», «Բարեպաշտ», «Մեծն», «Քրիստոսասեր», «Քրիստոսապսակ» և այլն, այս պատվաննուները ընդհանուր բնույթ կրելով, հատկացվում են գրեթե բոլոր հայ գահակալներին։ Սակայն Հեթումին տրվող պատվանունների շարքում ամենատարածվածը բարեպաշտն է, ինչով նա առանձնանում է մնացյալ բալոր հայ թագավորներից, և ինչը ևս մեկ անգամ հաստատում է նրա սրբակենցաղության մասին ձևավորված պատկերացումը։ Այս ամենից, թերևս, կարող է ստեղծվել այն միակողմանի տպավորությունը, որ Հեթումը սոսկ Քրիստոնեկան առաքինություններով օժտված բարոյական կերպար էր, այնինչ անժխտելի է, որ դրանով հանդերձ նա դրսևորել է պետական մեծ գործչին վայել բազմաթիվ ունակություններ, ընդ որում, թե՛ տնտեսական, թե ՛ ռազմական, և թե՛ դիվանագիտական ասպարեզներում։