«Հեթումյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 162 բայտ ,  3 տարի առաջ
չ
Քարտեզի հավելում
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ (Քարտեզի հավելում)
 
==Պատմություն==
[[Պատկեր:Cilician Armenia.tif|ձախից|մինի|[[Կիլիկյան Հայաստան (այլ կիրառումներ)|Կիլիկյան Հայաստան]]]]
Հեթումյանների իշխանության հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշինը, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, [[1073]]–ին իր ազգատոհմով [[Կիլիկիա]] էր տեղափոխվել [[Մեծ Հայք]]ի [[Արցախ]] նահանգից։ Կիլիկիայում իշխող [[Ապլղարիբ Արծրունի]]ն Օշինին ամուսնացնում է իր դստեր հետ և [[Լամբրոն]] բերդն ու շրջակա տարածքները պարգևում Օշին իշտանին, որտեղ նրա հաջորդողները ժառանգաբար իշխեցին մինչև XIII դարի սկիզբը։ Օշինին հաջորդեց որդին՝ Հեթում Բ-ն իշխանը, որը Լաբրոնը, որպես ժառանգություն, թողեց ավագ որդուն՝ Օշին Բ–ին, իսկ Պատեռոն բերդը կրտսերին՝ Սմբատ Նաթանայելյանին։ Վերջինս դստերը կնության տվեց [[Ամենայն Հայոց Կաթողիկոս|Հայոց կաթողիկոս]] [[Գրիգոր Բ Վկայասեր|Գրիգոր Բ Պահլավունու]] եղբորը՝ Վասիլին։ Ռուբինյան Մեծ իշխան [[Թորոս Բ]]–ի դեմ [[Բյուզանդիա]]յին զինակցող Սմբատը մարտում սպանվեց, իսկ Օշին Բ գերեվարվեց։ Պապեռոնում Սմբատին հաջորդեց որդին՝ Բակուրանը, որը քրոջը՝ Ռիտային, կնության էր տվել Թորոս Բ–ի եղբայր Ստեփանե իշխանին։