«Կոտայքի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 108.
[[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին Կոտայքի մարզի բնակչությունն իր ավանդը ներդրեց հաղթանակի գործում։ [[1941|1941 թվականին]] շրջանի կոմունիստների 54, 7% (407 մարդ) մեկնեց ռազմաճակատ։ [[1941]]-[[1945|1945 թվականներին]] շրջանի ազգաբնակչությունից 7350 մարդ զորակոչվեց [[ԽՍՀՄ Զինված ուժեր|խորհրդային զինված ուժերի]] շարքերը։ [[ԽՍՀՄ շքանշաններ|ԽՍՀՄ շքանշաններով ու մեդալներով]] պարգևատրվեց 4735 մարդ։ Նրանցից երկուսը՝ Հրանտ Բաբայանը և [[Սերգեյ Սարխոշև]]ը, արժանացան [[Սովետական Միության հերոս|Խորհրդային Միության հերոս]]ի կոչման, իսկ Իվան Միրզոևը դարձավ Փառքի շքանշանի երեք աստիճանների ասպետ։ Պատերազմի ժամանակ Կոտայքի աշխատավորները վիթխարի աշխատանք կատարեցին թիկունքում՝ աշխատուժի մեծ պակասի պայմաններում ապահովելով կոլտնտեսային արտադրությունը և մթերքների հանձնումը պետությանը։ Կառուցվեց [[Գառնիի ջրանցք]]ը<ref>{{Cite web|url=http://www.piu.am/attachfiles/2875382_245722_1.pdf|title=Կոտայքի մարզի ինքնահոս ոռոգման համակարգի նախագիծ|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>, որն [[Ազատ (գետ)|Ազատ գետի]] ջրով ոռոգեց 800 հա հող։ [[1945 թվական]]ին շահագործման հանձնվեց Գառնիի էլեկտրակայանը, այնուհետև շարք մտավ [[Քանաքեռի ջրհան կայան]]ը։
 
[[պատկեր:SaintՍուրբ HovhannesՀովհաննես church of Abovyan 7Մկրտիչ.JPG|thumb|աջից|245px|Սուրբ Հովհաննես եկեղեցին [[Աբովյան (քաղաք)|Աբովյան]] քաղաքում]]
Ետպատերազմյան տարիներին զգալի փոփոխություններ տեղի ունեցան Կոտայքի տնտեսության կառուցվածքում․ աննախընթաց չափով աճեց արդյունաբերության տեսակարար կշիռը շրջանի տնտեսության ընդհանուր հաշվեկշռում․ կառուցվեցին և գործարկվեցին 12 կարևոր արդյունաբերական ձեռնարկություններ: Արդյունաբերական ձեռնարկությունների հետ մեկտեղ շրջանում հայտնվեցին նոր բնակավայրեր՝ [[Նոր Հաճն]] և [[Արզնի]] քաղաքատիպ ավանները։ [[1958|1958 թվականին]] նախկին շրջկենտրոններ [[Քանաքեռ]] ու [[Ավան]] գյուղերը միացվեցին [[Երևան]]ին<ref>{{Cite web|url=http://makenas.livejournal.com/11803.html|title=Քանաքեռի պատմությունը|last=makenas|date=2012-07-18|website=der Herrgott nimmt, der Herrgott gibt|accessdate=2017-07-14}}</ref>, իսկ [[Գառնի (գյուղ)|Գառնի]], [[Գողթ (գյուղ)|Գողթ]], [[Քյուլլուջա]] գյուղերում, [[Աբովյան (քաղաք)|Աբովյանում]] և [[Քանաքեռավան]]ում (նոր բնակավայր, որի կառուցումն սկսվել է [[1960|1960 թվականից]]) ստեղծվեցին մասնագիտացված խորհրդային տնտեսություններ։ Նախկին կոլտնտեսությունների և բնակատեղիների հիմքի վրա ստեղծվեցին նաև Աբովյանի ծխախոտի զոնալ փորձակայանը, անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի Բալահովտի ուսումնա-փորձնական տնտեսությունը, Առինջի պտղատնկարանային տնտեսությունը, Աբովյանի անտառային տնտեսությունը, Ջրվեժի, Ձորաղբյուրի, Ողջաբերդի, Պտղնիի, Ջրաբերի, Հացավանի պետական տնտեսությունները, Աբովյանի ջերմոցային տնտեսությունը։ Կոտայքի գյուղատնտեսության մասնագիտացման և մշակվող հողատարածությունների բերքատվության բարձրացման համար մեծ նշանակություն ունեցավ [[Կոտայքի ջրանցք]]ի շինարարությունը, որի առաջին հերթն ավարտվեց [[1958 թվական]]ին։ 1970 թվականին ջրովի հողատարածությունները կազմեցին մոտ 10 000 հա (1940 թվականին՝ 4936 հա)։ Ակնա լճից անցկացված ջրանցքով ջրվում են [[Գեղամա լեռնաշղթա]]յի արոտավայրերը՝ մոտ 1000 հա։