«Կոտայքի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 5296129 խմբագրումը. կարելի էր «ամենանշանավորները» բառը հանել
Տող 292.
Կան նաև [[Վոլեյբոլ|վոլեյբոլով]], [[Կարատե|կարատեյով]], [[Սուսերամարտ|սուսերամարտով]] և այլ սպորտաձևերով զբաղվող երիտասարդներ և պատանիներ: Մարզի մարզական դպրոցներ են հաճախում թվով 5400 մարզիկներ: Գրեթե 5000-ն էլ պարապում են մարզական ակումբներում և հանրակրթական դպրոցների արտադասարանական մարզական խմբակներում:
 
Մարզի տարածքում սպորտի զարգացման կարևոր խթան է հանիդսանում այն, որ բոլոր քաղաքային և գյուղական բնակավայրերում դասավանդվում են [[Ֆիզիկական կուլտուրա|ֆիզիկական կուլտուրայի]] խորացված դասընթացներ: Կոտայքի մարզում ծնված և գործունեություն ծավալած մի շարք անձինք դարձել են մեդալակիրներ՝ հանդես գալով տարբեր սպորտաձևերում: Նրանցից են՝
* [[Հռիփսիմե Խուրշուդյան]]` հայազգի ծանրամարտիկ, [[Ամառային օլիմպիական խաղեր 2012|2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի]] բրոնզե մեդալակիր, [[Մովսես Խորենացու մեդալ|«Մովսես Խորենացու» մեդալի]] դափնեկիր.
* [[Սամվել Գրիգորյան (ծանրամարտիկ)|Սամվել Գրիգորյան]]` ծանրամարտի Աշխարհի ուսանողական խաղերի արծաթե մեդալի դափնեկիր.
* [[Վաչիկ Վարդանյան]]` հայ մարզիկ, սամբոյի Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոն՝ ոսկե մեդալակիր.
* [[Աբրահամ Սարկասյան]]` Ձմեռային օլիմպիական խաղերի լեռնադահուկային սպորտով զբաղվող մարզիկ.
* [[Էլեն Գրիգորյան]]` ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր.
 
Կոտայքի մարզի գլխավոր ֆուտբոլային ակումբը [[Կոտայք (ֆուտբոլային ակումբ)|«Կոտայք»-ն]] է: Այն ներկայացնում է [[Աբովյան (քաղաք)|Աբովյան քաղաքը]]: Ակումբը հիմնադրվել է [[1955 թվական|1955 թվականին]] և հանդես է գալիս [[Հայաստանի Բարձրագույն խումբ (ֆուտբոլ)|Հայաստանի ազգային առաջնությունում]]: Տնային մարզադաշտը Աբովյանի «Կոտայք» մարզադաշտն է, որտեղ ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներն անց են կացնում իրենց մարզումներն ու տնային հանդիպումները: