«Կոնստանտին Ցիոլկովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ավելացվեց Կատեգորիա:ԽՍՀՄ մեխանիկներ ՀոթՔաթ գործիքով
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Ցիոլկովսկին իր կյանքի մեծ մասը ապրեց [[Կալուգա]]յի ծայրամասում, [[փայտե տնակ]]ում, Մոսկվայից մոտ 200 կմ հարավ։ Նա իր բնույթով ճգնավոր էր և իր համաքաղաքացիներին թվում էր տարօրինակ և արտառոց։ Հիմնադրել է տիեզերական հրթիռները։ ՌուսկականՌուսական տիեզերագնացության հիմնադիր ներկայացուցիչներից է։ Հիմնական գիտական աշխատանքները վերաբերվում են տիրզերագնացությանը, հրթիռաշինությանը։ Կոնստանտին Էդուարդ Ցիալկովսկին ծնվել է 1857 թ.սեպտեմբերի (5)17․՝ [[Ռյազան]]ի շրջանում։ Նրա անունը Ցիոլկովսկի տոհմում նոր էր և ծնողները նրան անվանել էին մկրտող քահանայի անունով։ Իննը տարեկանում Կոստյան սահանակով սահելուց մրսեց և լրջորեն հիվանդացավ։ Ծանր հիվանդության հետևանքով երեխան երբեմն կորցնում էր լսողությունը։ Հետագայում նա այդ շրջանը համարեց իր կյանքի ամենածանր ժամանակաշրջանը։ Այդ ժամանակվանից Կոստյան սկսեց վարպետություն ցուցաբերել. «Ինձ դուր էր գալիս պատրաստել սահնակներ, ժամացույցներ, տնակներ թղթերից և ստվարաթղթից և զմռսում էի նրանց....»-գրում է Ցիալկովսկին ավելի ուշ։ 1869 թ. Կոստյան իր փոքր եղբոր հետ ընդունվեց գիմնազիայի առաջին դասարան։ Կրթությունը տրվում էր մեծ ջանքերով, առարկաները բավականին շատ էին, իսկ դասավանդողները շատ խիստ։ Խանգարում էր նաև խլությունը. «Ուսուցիչները համարյա չէին լսում արտասանած բառեռը,կամ լսում էին միայն վերջին վանկերը»։ Հենց այդ տարում տեղի ունեցավ ցավալի իրադարձություն, մահացավ մեծ եղբայրը՝ Դմիտրին։ Այս մահը ցնցեց ողջ ընտանիքին, հատկապես մորը՝ Մարիա Իվանովնային։ Իսկ 1870 թ. հանկարծամահ եղավ մայրը։ Այդ ցավալի իրադարձությունների ազդեցությունը անմիջավեց նկատվեց, գնալով տղան սկսեց ավելի ու ավելի վատ սովորել։ Իր չարաճճիություննեիր հետևանքով նա բազմակի անգամ ենթարկվում էր նկատողությունների։ Երկրորդ տարում նույնիսկ մնաց նույն դասարանում, իսկ երրորդ դասարանից տրվեց հեռացում հետևյալ բնութագրմամբ՝ «․․․Տեխնիկական ուսումնարան ընդունվելու համար»։ Այդ ժամանակ Կոստյան ձեռնամուխ է լինում գիտական և տեխնիկական գործունեության։ Նա ինքն իրեն պատրաստում է աստղադիտական գործիք, տնական էլեկտրակակն խառատային հաստոց, ինքնաշարժ սայլակներ։
 
== Առաջին գիտական աշխատանքները ==