«Դիվիզիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հ․ 3, էջ 408 oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Դիվիզիա''' ({{lang-lat|}} divisio - բաժանում, տրոհում), ցամաքային զորքերի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի տակտիկական զորամիավորում։ Լինում են հետևակային (հրաձգային, մոտոհրաձգա- յինմոտոհրաձգային, մոտորացված, մոտոհետևակային), մեքենայացված, հեծելազորային, հրետանային, զենիթային, տանկային (զրահա–տանկային), ավիացիոն, օդադեսանտային, աէրոմոբիլային, ՏՕՊ-ի և այլն։ Դիվիզիաները ռուսական և ֆրանսիական բանակներում երևան են եկել [[18-րդ դար]]ի սկզբներին։ [[19-րդ դար]]ում վերջնականապես հաստատվել են նաև այլ բանակներում։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) նախօրեին հետևակային Դիվիզիաներ ուներ 15-16 հազար մարդ։ Պատերազմի ժամանակ դիվիզիան վերածվեց համազորային միավորման՝ հետևակի, հեծելազորի, հրետանու, ինժեներական և կապի զորամասերով հանդերձ։ 1930-ական թվականներին որոշ պետությունների զինված ուժերում ստեղծվեցին տանկային (զրահատանկային) և ավիացիոն դիվիզիաներ։ Առանձին բանակներում (օրինակ, ֆրանսիական) տանկեր կային նաև հետևակային դիվիզիաներում։ [[ԽՍՀՄ]]-ում [[1941]]-[[1945]] թվականներին Հայրենական մեծ պատերազմի տարիներին դիվիզիաները բազմիցս կառուցվածքային փոփոխություններ են կրել, կազմակերպչորեն կատարելագործվել շնորհիվ նոր ռազմ, տեխնիկայի համալրման և կառավարման բարելավ–ման։բարելավման։ Ետպատերազմյան շրջանում, երբ ավարտվեց ցամաքային զորքերի մոտորացումը, հրաձգային դիվիզիաներն սկսեցին կոչվել մոտոհրաձգային, իսկ հեծելազորային դիվիզիաները վերացվեցին։ ժամանակակից զինված ուժերում, կազմակերպչորեն բաղկացած է գնդերից, բրիգադներից կամ բրիգադային խմբերից։ Նրա մեջ մտնում են տարբեր զորատեսակների և հատուկ զորքերի զորամասեր, ինչպես նաև զանազան ծառայություններ։ Դիվիզիաների թվական կազմը տարբեր է։ [[ԱՄՆ]]-ում, օրինակ, մեքենայացված դիվիզիան ունի ավելի քան 18 հազար անձնակազմ, մոտ 190 տանկ, 2,8 հազար ավտոմեքենա, 850 զրահատրանսպորտյոր, 57 ուղղաթիռ, 234 միավոր հրետանային, ականանետային և հրթիռային սպառազինություն։
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=408}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դիվիզիա» էջից