«Grand Theft Auto IV»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 53.
 
=== Սյուժե ===
{{Անավարտ բաժին}}
 
[[Արևելյան Եվրոպա|Արևելաեվրոպացի]] վետերան, [[Բոսնիական պատերազմ]]ի մասնակից [[Նիկո Բելիկ]]ը գաղթում է Լիբերթի Սիթի՝ ապրելու իր զարմիկ Ռոմանի հետ և գտնելու իր իսկ [[ամերիկյան երազանք]]ը։ Բացի այդ, Նիկոն փորձում էր նաև գտնել այն զինակցին, ով տասնհինգ տարի առաջ մատնել էր իր ջոկատին: Այնուամենայնիվ, Լիբերթի Սիթիի նավահանգիստ իջնելուն պես, Նիկոն պարզում է, որ զարմիկ Ռոմանն ամենևին էլ ցոպ ու շվայտ կյանքով չի ապրում, ինչպես ինքն էր պնդում, այլ խնդիրներ ուներ վարկատուների և անձնական խաղամոլության հետ, իսկ առանձնատան փոխարեն՝ ապրում էր սովորական կեղտոտ բնակարանում։
 
Տող 60 ⟶ 58՝
 
Շուտով Դմիտրիի մարդիկ հրկիզում են Ռոմանի տախսի ընկերության գրասենյակը և բնակարանը, ուստի Բելիկ զարմիկները ճարահատյալ փախչում են Բոհան թաղամաս: Դմիտրիի մարդիկ շուտով առևանգում են նաև Ռոմանին՝ Նիկոյին դավադրաբար սպանելու համար, սակայն ամեն ինչ ձախողվում է, երբ Նիկոն հաջողությամբ փրկում է Ռոմանին: Ավելի ուշ Նիկոյի ընկերուհի Միշելը խոստովանում է, որ պետական գործակալուհի է, և Նիկոյին ստիպում է աշխատել գործակալության համար, որը քողարկված էր «Յունայթեդ Լիբերթի Փեյփեր» թերթի խմբագրության անվան տակ: Ոստիկանության բազայում գրանցված մի շարք հանցագործությունների կոծկման դիմաց Նիկոն սկում է սպանել բազմաթիվ կասկածյալ ահաբեկիչների: Գործակալության անանուն ներկայացուցիչը խոստանում է նաև օժանդակել Նիկոյին դավաճան զինակցի որոնման գործում:
 
Ի վերջո, գործակալությանը հաջողվում է տեղորոշել և Նիկոյի մոտ բերել Նիկոյի նախկին զինակցին՝ Դարկո Բրևիչին: Նիկոն պետք է որոշեր՝ սպանել թե խնայել դավաճանին (խաղացողի ընտրություն):
 
Մաֆիայի ծանրակշիռ հեղինակություններից մեկը՝ Ջիմի Պեգորինոն պահանջում է Նիկոյին համագործակցել Դմիտրի Ռասկալովի հետ՝ խոշոր չափաքանակի հերոին ներմուծելու հարցում: Նիկոն դեռ չէր մոռացել Դմիտրիի կատարած ստորությունները և այժմ պետք է որոշում կատարեր. խիղճը մի կողմ դնելով աշխատել Դմիտրիի հետ կամ վրեժ լուծել(խաղացողի ընտրություն):
 
* Եթե Նիկոն հրաժարժվում է ոխերիմ թշնամու հետ համագործակցելուց, ապա նա անմիջապես ուղևորվում է նավահանգիստ և այն նավում, որտեղ Դմիտրին հետևում է հերոինի բեռնաթափմանը, գնդակահարում նրան: Ռոմանի հարսանիքի ժամանակ, Նիկոյի կատարած քայլից գազազած Պեգորինոն մեքենային միջից անկանոն կրակ է բացում Նիկոյի ուղղությամբ, սակայն մահացու վիրավորում է նրա զուգընկերուհուն՝ Քեյթին: Նիկոն վերջնամասում հետևում և սպանում է Պեգորինոյին:
 
* Եթե Նիկոն համաձայնում է համագործակցել Դմիտրիի հետ, վերջինս կրկին դավաճանում է նրան, և ողջ հերոինը պահում իրեն: Ռոմանի հարսանիքի ժամանակ Դմիտրիի վարձած մարդասպանը փորձում է սպանել Նիկոյին, սակայն փամփուշտը մահացու վիրավորում է հենց Ռոմանին: Երբ Դմիտրին դավադրաբար սպանում է Պեգորինոյին, վրեժով լցված Նիկոն իր հերթին սպանում է նրան:
 
== Ծանոթագրություններ ==