«Արքաների հովիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
== Պատմություն==
 
Թագավորների հովիտը Եգիպտոսի մ.թ.ա. XVI-XI դարերի մեծ և նշանավոր փարավոնների դամբարանատեղին է: Այն գտնվում ե [[Լուքսոր]]ի մոտ: Այստեղ է նաև [[Թութանհամոն]] փարավոնի դամբարանը, որը զարմանալիորեն լավ է պահպանվել: Այսօր այն աշխարհի ամենահայտնի վայրերից մեկն է, ուր ամեն օր ավելի քան [[9000]] մարդ է այցելում:
Դաշտավայրում կան առնվազն [[63]] գերեզմաններ, որոնք փորվել են [[120]] մետր բարձրությամբ ժայռի վրա և այնուհետև փակվել: Գերեզմաններից մի քանիսը, մասնավորապես Սեթի I-ի (մ.թ.ա.1278) գերեզմանը, առատորեն զարդարված է գեղեցիկ [[հարթաքանդակ]]ներով և գունավոր նկարներով, ներառյալ [[բազե]]ի գլխով արևի աստված Ռայի պատկերները:
 
Ամենագեղեցիկ գերեզմանները Ամենհոտեպ I-ի (մ.թ.ա. 1506) և Թութմոս I-ի (մ.թ.ա. 1493) գերեզմաններն են, ինչպես նաև Ռամզես X-ի (մ.թ.ա. 1102) գերեզմանը, թեպետ իրականում նրա երբևէ այնտեղ թաղվելը բանավեճերի առարկա է: Դաշտավայրի ամենահայտնի գերեզմանոցը՝ Թութանհամոնի գերեզմանը, հայտնաբերել է բրիտանացի հնէաբան Հովարդ Քարթերը [[1922]] թվականին: Գերեզմանը ծածկող արվեստի գործերը այնքան շատ էին, որ դրանց ցուցակագրելու և [[Կահիրե]]ի եգիպտական [[թանգարան]] տեղափոխելու համար պահանջվեց տասը տարի: Իրերը, օրինակ՝ մահացած Թութանհամոնի ոսկե դիմակը, համաշխարհային ճանաչում է ստացել որպես Հին Եգիպտոսի խորհրդանիշ և ցուցադրվել աշխարհի բոլոր երկրներում: [[1972]] թվականին [[Լոնդոն]]ի Բրիտանական թանգարանում բացված ցուցահանդեսը դարձավ թանգարանի պատմության մեջ ամենաշատ այցելվողը՝ գրավելով 1 600 000 այցելուների:
 
Ճակատագրի հեգնանքով Թութանհամոնը իրականում եղել է Եգիպտոսի առավել նվազ կարևորություն ունեցող փարավոններից մեկը՝ մահվանից հետո դառնալով ամենանշանավորներից մեկը: Նա փարավոն դարձավ 9 տարեկանում՝ մ.թ.ա. 1333-ին, և կառավարեց ընդամենը մինչև մ.թ.ա. 1324-ը: Շատ հավանական է, որ նրա օրոք իրականացված այնպիսի կարևոր գործողություններ, ինչպիսիք են եգիպտական աստվածների ավանդական պանթեոնի և բազմաթիվ տաճարների կառուցումը, նախաձեռնել է ոչ թե Թութանհամոնը, այլ նրա խորհրդատուները: