«Սեմյուել Բեքեթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ - 3 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
Տող 10.
 
=== Նախնական աշխատանքներ ===
Բեքեթը Տրինիտի քոլեջում սովորել է [[ֆրանսերեն]], [[իտալերեն]] և [[անգլերեն]] 1923-1927 թթ.։ Բակալավրի աստիճան ստանալուց հետո, կարճ ժամանակ ուսուցանել է Քեմփբել քոլեջում, այնուհետև անգլերեն է դասավանդել [[Փարիզ]]ի միջնակարգ դպրոցում։ Այստեղ նա ծանոթանում է [[Ջեյմս Ջոյս]]ի հետ։ Այս հանդիպումը հսկայական ազդեցություն է թողնում գրողի վրա։ [[1929]] թ. Բեքեթը հրատարակում է իր առաջին աշխատությունը՝ քննադատական [[ակնարկ]], որը կոչվում է "Դանտե...Բրունո։ Վիկո...Ջոյս"։ Բեքեթի առաջին կարճ պատմությունը "Ենթադրությունը" տպագրվել է Ջոլասի պարբերական մամուլում։ [[1930]] թ. Բեքեթը վերադառնում է Տրինիտիի քոլեջ՝ այս անգամ որպես դասախոս։ [[1930]] թ. [[նոյեմբեր]]ին Բեքեթը Տրինիտիի Ժամանակակից լեզուների հասարակությանն է ներկայացնում զեկույց Ժան դու Կասի վերաբերյալ։ Այն իրենից ներկայացնում էր գրական ծաղրերգություն։ Սակայն ավելի ուշ նա պնդում էր, որ միտում չուներ հիմարեցնելու իր ընթերցողներին։ Երբ Բեքեթը Տրինիտիի քոլեջից դուրս եկավ [[1931]] թ. վերջին, նրա ակադեմիական կարիերան այսքանով վերջացավ։ Նա այս փաստը նշանավորեց իր "Գաճաճ" բանաստեղծությամբ։ Բեքեթը ճանապարհորդություն է կատարում [[Եվրոպա]]յում։ Որոշ ժամանակ անցկացնում է [[Լոնդոն]]ում, որտեղ [[1931]] թ.ն հրատարակում է իր քննադատական ուսումնասիրությունը (Պրուստ) ֆրանսիացի գրող [[Մարսել Պրուստ]]ի վերաբերյալ։ Հոր մահից երկու տարի անց, նա սկսում է բուժվել հոգեվերլուծաբան Վիլֆրեդ Բիոնի մոտ։ Այս փաստը անդրադարձել է նրա հետագա աշխատությունների վրա, ինչպիսին է օրինակ "Ուոթ" և "ԳոդոթինԳոդոյին սպասելով"։<ref>[http://www.samuel-beckett.net/speople.html Beckett, Samuel. (1906–1989)] – Literary Encyclopedia</ref> [[1932]] թ. Բեքեթը գրում է իր առաջին [[վեպ]]ը, սակայն մի շարք հրատարակիչների կողմից մերժվելուց հետո, թողնում է այն. ի վերջո այն տպագրվեց [[1992]] թ.։ Չնայած Բեքեթը ի վիճակի չէր եղել այն տպել, սակայն վեպը աղբյուր է հանդիսացել մի շարք բանաստեղծությունների համար։ [[1934]] թ. Բեքեթը "Դը Բուքմենում" տպում է ակնարկներ և գրախոսություններ։ [[1935]] թ. Բեքեթը հաջող կերպով հրատարակում է իր բանաստեղծությունների գիրքը՝ "Արձագանքի ոսկորները և այլ նստվածքներ" (Echo's Bones and Other Precipitates) և միաժամանակ աշխատում է "Մըրֆի" նովելի վրա։ "Մըրֆին" ավարտում է 1936 թվականին և մեկնում է Գերմանիայում կատարած երկարատև ճանապարհորդությունից, որտեղ նշումներ էր արել նացիստների դաժան գործողությունների մասին։ [[1937]] թ. կարճ ժամանակով վերադառնալով [[Իռլանդիա]], [[1938]] թ. հրատարակում է "Մըրֆին", որը հաջորդ տարում թարգմանում է ֆրանսերեն։ [[1939]] թ. անցկացնում է Փարիզում։
 
=== Երկրորդ Համաշխարհային Պատերազմ ===