«Ցեոլիթներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 81 բայտ ,  4 տարի առաջ
չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
{{Միներալ}}
[[Պատկեր:ZeolitesUSGOV.jpg|thumb|Ցեոլիտ]]
'''Ցեոլիտներ''', ({{lang-el|zeo եռալ և lithos քար}}), [[միներալ]]ներ, [SiO<sub>4</sub>]<sup>4</sup><sup>_</sup> և [A1O<sub>4</sub>]<sup>5_</sup> տետրաէդրերից կազմված բյուրեղային կառուցվածքով ալյումասիլիկատներ։ Ցեոլիտներ հանդիպում են թե բնության մեջ, թե ստացվում են արհեստական եղանակով։ Ընդհանուր քիմիական կազմն է՝ Me<sub>x/n</sub> [Al<sub>x</sub>Si<sub>y</sub>O<sub>2(x+y)</sub>]• zH<sub>2</sub>O, որտեղ Me-ն մետաղն է, ո–ը՝ նրա օքսիդացման աստիճանը, x-ը՝ [[ալյումին]]ի ատոմների թիվը, y-ը՝ [[սիլիցիում]]ի ատոմների թիվը, z-ը՝ ջրի մոլեկուլների թիվը։ Բնական ցեոլիտները ընդգրկում են մոտ 30 միներալ։ Առավել կարևորներն են անալցիմը, լոմոնտիտը, նատրոլիտը, ֆոժազիտը։ Բնական ցեոլիտներն առաջացնում են ցանկացած բյուրեղագիտական համակարգի թափանցիկ, անգույն [[բյուրեղ]]ներ։ Կարծրությունը՝ 3,5-5,5, խտությունը՝ 2000-2200 կգ/մ³ (Ba պարունակող ցեոլիտներինը՝ 2500-2800 կգ/մ<sup>3</sup>։ Բնական ցեոլիտների հանքավայրեր կան [[Անդրկովկաս]]ում, Կամչատկայում, [[Նոր Զելանդիա]]յում, [[Ճապոնիա]]յում, [[ԱՄՆ]]-ում։ [[ՀՀ]]-ում ցեոլիտների հարուստ պաշարներ կան [[Տավուշի մարզ|Տավուշի]] և [[Շիրակի մարզ]]երում։ Լայն տարածում ունեն սինթետիկ ցեոլիտները։ Դրանք բավական էֆեկտիվ [[սորբենտներ]] են, մոլեկուլային մաղեր և օժտված են ադսորբցիայի խիստ բարձր ընտրողականությամբ։
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
{{ՀՍՀ|հատոր=12|էջ=152}}