«Շպինելներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չNo edit summary
Տող 1.
{{Միներալ}}
'''Շպինելներ''' ([[գերմաներեն|գերմ]]․ Spinell), բարդ [[օքսիդ]]ների կարգի [[միներալ]]ների խումբ ''A''(A, B)o<sub>4</sub> ընդհանուր բանաձևով, որտեղ A=Mg, Zn, Mn, Fe<sup>2+</sup>Co, Ni․B-Al, Fe<sup>3+</sup>, Cr, Mn<sup>9+</sup>, Ti<sup>4+</sup>, V<sup>3+</sup>։ Շպինեները պինդ լուծույթների համակարգեր են՝ A և В [[կատիոն]]ների լայն զարգացած [[իզոմորֆիզ]]մով։ Կատիոնի գերակշռող քանակից կախված տարբերում են [[ալյումաշպինելներ]], [[ֆեռիշպինելներ]], [[քրոմշպինելներ]], [[տիտանշպինելներ]], [[վանադիումշպինելներ]]։ Շպինելների բյուրեղային համակարգը խորանարդային է։ Առաջացնում են հիմնականում օկտաէդրիկ [[բյուրեղ]]ներ։ Կարծրությունը՝ 5-8, խտությունը՝ 3500—5100 կգ/մ<sup>3</sup>։ Շպինելներն առաջանում են բարձր ջերմաստիճանային պայմաններում։ [[Քրոմ]]ի, [[երկաթ]]ի, [[մանգան]]ի, [[ցինկ]]ի կարևոր հանքանյութեր են։ Կիրառվում են նաև [[Խեցեգործություն|խեցեգործության]], հրակայուն իրերի, ջերմակայուն ներկերի արտադրության մեջ։ Կարմիր և կապտավուն (հազվադեպ) շպինելները (ազնիվ շպինելներ) թանկարժեք քարեր են ([[ռուբին]], [[ռուբիցել]] և այլն)։
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=554}}
{{Անավարտ}}