24 697
edits
No edit summary |
(→top) |
||
{{Տեղեկաքարտ Գրական ստեղծագործություն}}
'''Էդիպուս արքա''' ({{lang-grc|Οἰδίπους Τύραννος}})՝ [[Հին Աթենք|հին հույն]] ողբերգակ [[Սոփոկլես]]ի [[Ողբերգություն (ժանր)|ողբերգություն]]։ Բեմադրության թվականը ճշգրիտ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն ստեղծվել և բեմադրվել է մ.թ.ա. 429-425
Սոփոկլեսի ողբերգությունը վիթխարի դեր է ունեցել անտիկ դրամայի պատմության մեջ։ Նրա հերոսը՝ Էդիպուս արքան, մի մարդ է, որը գիտակցում է իր մեղքը և պատժում իրեն։ Պիեսի ողբերգական վերջավորությունը կապված չէ գլխավոր հերոսի կրքերի և արատների հետ, այլ կանխորոշված է ի վերուստ և ի սկզբանե՝ ճակատագրի կողմից։
Ողբերգական այս պատմությունը սկսվում է այն ժամանակ, երբ Թեբեի արքա Լայոսին գուշակում են մահ սեփական որդու ձեռքերից: Նա հրամայում է իր նորածին զավակին նետել Կիթերոնի լանջերից: Սակայն ծառան, որին հրամայված էր սպանել Էդիպուսին, փրկում է մանուկին և հանձնում [[Կորինթոս]]ի արքայի՝ Պոլիբոսի հովիվներից մեկին:
Այդպիսով նորածնին մեծացնում է Պոլիբոսը, որին Էդիպուսն իր հարազատ հայրն
Շուտով Էդիպուսը հիշում է, որ Թեբեի ճանապարհին վեճի մեջ սպանել էր մի ծերունու և նրա ուղեկիցներին: Հանկարծ Կորնթոսից սուրհանդակ է գալիս՝ հայտնելով, որ Պոլիբոսը մահացել է, և կորնթոսցիներն ուզում են Էդիպուսին արքա կարգել: Այստեղ նաև պարզվում է, որ Էդիպուսը Պոլիբոսի հարազատ որդին չէ: Սուրհանդակը պատմում է, որ շատ տարիներ առաջ, երբ նա հովվություն է արել Կիթերոնի լեռներում, Լայոսի ծառաներից մեկը նրան նորածին երեխա է տվել: Ճշմարտությունը դառնում է անխուսափելի:
Այսպիսով, այս ողբերգությունը ներկայացնում է աստվածների ու ճակատագրի ազդեցությունը մարդկանց կյանքի ընթացքի վրա: Մյուս կողմից, Սոփոկլեսը ցույց է տալիս մարդու ներքին ուժը, հզորությունը, որ կարող է դիմակայել աստվածներին ու ճակատագրին: Էդիպուսը, հասկանալով, թե ինչ են պատրաստել իր համար աստվածները, ոչ թե հնազանդվում, այլ իրեն կուրացնելով` ըմբոստանում է գերագույն ուժերի դեմ: Էդիպուսը չի պարտվում, դառնում է անհաղթելի: Նա փորձում է հասկացնել, որ ինքը մարդ է. չի կարելի այդպես վարվել մարդկանց հետ: Կուրացնելու քայլն ուղղված էր նաև իր դեմ: Դրանով նա ցույց է տալիս, որ տեսնում է իր ներքինը, որ տեսողությունը պետք է ուղղված լինի ոչ թե դեպի դուրս, այլ դեպի ներս: Ահա թե ով է մարդը Սոփոկլեսի համար<ref name="ijalel">Ziaul Haque, Md. & Kabir Chowdhury, Fahmida. "The Concept of Blindness in Sophocles' ''King Oedipus'' and Arthur Miller's ''Death of a Salesman''", {{webarchive|url=https://web.archive.org/web/20140525214338/http://www.ijalel.org/view.aspx?articleid=269 |date=2014-05-25 }}, ''International Journal of Applied Linguistics & English Literature'', vol. 2, no. 3; 2013, p. 118, Retrieved on April 01, 2015.</ref>:
|
edits