«Կարինթիա նահանգ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
=== Գետեր և լճեր ===
Կարինթիայի մակերեսի 98 %-ից ավելին պատկանում է [[Սև ծով|Սև ծովի]] ազանին, և դրա 97 %-ը մտնում է Դրավա գետի համակարգի մեջ: Դրա տեղական վտակները` գրեթե բոլորը սկիզբ են առնում հենց այդտեղից և Կարինթիայի շրջանում թափվում են Դրավա գետ: Կարինթիայի ամենամեծ գետը Դրավան է, իր ձգվածության ամբողջ չափով ջուր է մատակարարում շրջանում: Վերին մասում այն ունի լեռնային բնույթ և ընդլայնվում է միայն ներքևի մասում: Կարինթիայի տարբեր մասերում Դրավան ունի տարբեր անուններ` Վերին, Ստորին, Ռոզի հովիտ (Ռոզենտալ), Յունսկայայի հովիտ (Յաունտալ): Կարինթիայի մյուս բոլոր գետերը Դրավայի վտակներն են: Դրա բոլոր ձախակողմյան վտակները սկիզբ են առնում լեռնային սառցակտորներից կամ էլ ձևավորվում են բարձր սարերից իջնող բազմաթիվ աղբյուրներից, հարուստ են ջրով և լեռնային ակունքների համեմատ առավելություն ունեն. դրանք հիմնականում նավարկելի չեն, սակայն անկման ուժի և ջրի առատության շնորհիվ ավանդական տնտեսության մեջ ունեն մեծ նշանակություն` հատկապես արդյունաբերության համար: Դրանք գտնվում են խիտ բնակեցված վայրերում: Աջակողմյան գրեթե բոլոր վտակները կարճ հովիտներով կարճ լեռնային արագընթացք հոսքեր ունեն, բայց այն բանի շնորհիվ, որ լեռները որոնցից դրանք սկիզբ են առնում, հարուստ են անագով և երկաթով` դրանք ունեն տնտեսական մեծ նշանակություն և ևս բավականին խիստ են բնակեցված: Ձախակողմյան վտակներից ամենամեծը Մյոլն է (երկարությունը կազմում է 80 կիլոմետր), որը հոսում է Գլոսգլոկներ սառցադաշտի վրայով և իր հոսքով նման է որոշ ջրվեժների և սահանքների: Մյուս վտակը` Լեզերը, սկիզբ է առնում Հաֆներշպիցի սառցակտորներից: Մեծ գետեր են նաև Գուրկը, Լաֆանտը, Գաիյլը: Կարինթիայում լճերը շատ են և բաժանվում են երկու խմբի առանձնանալով իրենց ծագումով և իրենց տեսքով: Առաջին խմբին են պատկանում այն լճերը, որոնք գտնվում են բարձունքներում: Այդպիսի լճերը, որոնք կրում են ընդհանուր ալպյան բնութագիր հիմնականում հանդիպում են Տավրյան լեռներում, սակայն կարող են հանդիպել նաև Կարնյան Ալպերում, որոնք տարբերվում են միյանցիցմիմյանցից վայրի և այդտեղի հոյակապ գեղեցկությամբ: Նրանք սնուցվում են սառցադաշտերով և աղբյուրներով, մանր առվակներով: Այդ լճերից սկիզբ են առնում շատ գետեր: Երկրորդ խմբի մեջ մտնում են ստորին լճերը, որոնք շատ չեն, սակայն ունեն ավելի եծ մակերես: Դրանցից նշանակալի են Միլշտետեր- Զեէն (13 կմ²)` Կարինթիայի ամենագեղեցիկ լճերից մեկը և նավարկելի Վյորթեր-Զեէ լիճը (19 կմ²): Կարինթիայում կան նաև հանքային աղբյուրներ, որոնցից հատկանշական են Ֆիլախից ոչ հեռու գտնվող տաք ջրերը:
== Պատմություն ==